Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻլոն Մասկը գնել է Twitter-ը 44 միլիարդ դոլարով. ընկերության տնօրենների խորհուրդն ընդունել է նրա առաջարկը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իլոն Մասկը, ով երկու շաբաթ առաջ Twitter-ի սեփականատերերին առաջարկել էր իրեն վաճառել ընկերությունը, ասել է, որ այս սոցիալական ցանցը հսկայական չօգտագործված ներուժ ունի, որը ինքը կարող է իրացնել։