Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը ցույց տվեց իր դրական մոտեցումն այդ ծրագրի նկատմամբ. բնապահպանը՝ ԱՄՆ դեսպանի Ամուլսար այցի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին Ամուլսարում էր՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։

«Դեսպանը քաջալերեց ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունեց աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատեց, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի»,- ասված էր դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանի այցի և դրանից սպասվող առաջիկա իրադարձությունների մասին 1or.am-ը զրուցել է «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ: Բնապահպանի խոսքով՝ սկսած 2011 թվականից, Հասարակության ուշադրությունն ընդհանրապես չի շեղվել Ամուլսարից և դրա ատճառները շատ պարզ են. նախագիծը շատ մեծ և տարբեր ռիսկեր պարունակող է՝ կապված Ջերմուկի առողջարանի, ջրային ռեսուրսների անվտանգության, ցիանիդային հարթակի կառուցման և այլ հանգամանքների հետ.

«Իմ կարծիքով՝ այստեղ կա իրավիճակի փոփոխություն՝ կապված Կառավարության՝ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագծի հետ: Արդեն երկրորդ շաբաթն է՝ հասարակության կողմից ֆլեշմոբ է իրականացվում՝ ասա ո՛չ այդ նախագծին, քանի որ մենք համոզված ենք, որ այդ նախագծում կան կոնկրետ կետեր, որոնք կապված են հենց Ամուլսարի ծրագրի հետ: Սա նոր իրողություն է Ամուլսարի ծրագրի համար:

Եթե մենք նայենք այս պրոյեկտի ներդրողների ցուցակը, այնտեղ ընդգրկված են ամերիկյան բազմաթիվ կազմակերպություններ, որոնցից մեկը, ի դեպ, անմիջական կապ ունի մեր «Ամերիաբանկի» հետ: Եվ պարզ է, որ դեսպանատունը երբեք բացասական եզրակացություն չի տա այս ծրագրին: Բայց այստեղ իրար հակասող երկու հանգամանք կա. ի սկզբանե Ամուլսարի ծրագիրը երկու խոշոր ներդրողներ ուներ՝ Համաշխարհային բաննկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրոպական զարգացման բանկը, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից: Եվ այդ բանկերը մի քանի առաջ հրաժարվել են ծրագիրը ֆինանսավորելուց՝ հիմնվելով այն բողոքների վրա, որոնք ստացել են տեղի բնակիչներից և հասարակական կազմակերպություններից: Ճիշտ է, շատ բացասական չեն արձագանքել այդ բողոքներին, բայց արդյունքում դադարեցրել են ֆինանսավորումը: Եվ այստեղ հակասություն է առաջանում կառավարության կողմից ֆինանսավորվող բանկերի և կառավարության դեսպանի մոտեցումների մեջ»:

Զարաֆյանի խոսքով՝ Այցը կապված է հենց ֆլեշմոբի, նոր իրադարձությունների, կոնկրետ օրինագծի հետ, որովհետև այս օրինագիծը քննարկման դնելով կառավարությունը, չնշելով հենց Ամուլսարը, ուզում է ցույց տալ իր դրական մոտեցումն այդ ծրագրի նկատմամբ.

«Ես սա ասում եմ, քանի որ օրինագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ նույնիսկ հասարակական քննարկում չի եղել, իսկ այն հանդիպումը, որը կազմակերպվել էր իբր հանրային քննարկման անվան տակ, չէր համապատասխանում ոչ մի նորմի: Իմ համոզմամբ՝ այսպիսի մասշտաբներով ծրագրի համար այս մոտեցումն ուղղակի անընդունելի է»:

Մարիամ Նալբանդյան

5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը
Ամենադիտված