Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Ղ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը կարճատև քայքայումով թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Դատարանը ապացուցված է համարել, որ 2016 թվականի մայիսի 30-ին, գիշերվա ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Երևանի Մաշտոցի պողոտայում գործող «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբում անձնական հարցերով վիճել է սիրուհու՝ Մելինե Ս.-ի հետ (անունը փոխված է), ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ քերծվածքների, արյունազեղումների ու գանգուղեղային տրավմայի ձևով:

Նարեկ Ղ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ընդունել է, որ տուժողին երկու անգամ ապտակել է, բայց այդ երկու ապտակից նա չէր ստանա մարմնական այն վնասվածքները, որոնք արձանագրված են դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:

Նարեկ Ղ.-ն հայտնել է, որ դեպքի պահին ինքը գտնվել է «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբում: Գիշերվա ժամը 1-ն անց 30-ին ակումբ է այցելել Մելինեն: Ինքը նրա ձեռքին վնասվածք է նկատել: Մելինեն իր հարցին սուտ պատասխան է տվել՝ ասելով, թե ընկել է: Հետո խոստովանել է, որ աշխատավայրում տնօրենի հետ վիճել ու զայրացած՝ ձեռքով խփել է պատին, ձեռքը վնասվել է: Նա խնդրել է, որ ինքը այդ միջադեպով իր աշխատավայրում չհետաքրքրվի:

Ինքն ուշադրություն է դարձրել, որ թեև տաք եղանակ էր, բայց  Մելինեն «փակ էր հագնված»:

Երբ իրենք խոսում էին, Մելինեին մի անծանոթ տղայից հաղորդագրություն է եկել: Ինքը հասկացել է, որ Մելինեն իրեն դավաճանում է: Կարդացել է նրա հեռախոսում եղած հաղորդագրությունները ու իր համար պարզ է դարձել, որ Մելինեն տարբեր տղաների հետ է շփվում:

Այդ հանգամանքից զայրացած՝  ապտակել է Մելինեին:

Այնուհետև փաբի հաճախորդներին ասել է, որ փաբը փակվում է: Երբ հաճախորդները գնացել են, ինքը զրուցել է Մելինեի հետ, վերջինս արդարացել է, որ հաղորդագրությունները կատակով են գրված, բայց ինքը համոզվել է, որ նա իրենց շփման ընթացքում «բազմիցս դավաճանել է իրեն այլ տղաների հետ»: Մի անգամ էլ է ապտակել Մելինեին:

Որոշել է նրանից հեռանալ, ճանապարհել տաքսիով՝ այլևս նրան չհանդիպելու ակնկալիքով:

Հաջորդ օրը Մելինեն զանգել է իրեն, ասել է. «Դու քո հալը կտեսնես»: Հետո իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Նարեկը, պատասխանելով տուժողի հարցերին, ասել է, թե դեպքի ժամանակ նա «փակ էր հագնվել», ինչից կարելի է եզրակացնել, որ փաբ էր եկել արդեն վնասվածքներով, բայց քանի որ փաբում լուսավորությունը լավ չէր, վնասվածքները չէին երևում:

Նախագահող դատավորի հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալն ասել է, թե տուժողին ապտակել է խանդի պատճառով, քանի որ իրենք «մտերիմ էին՝ համարյա ամուսիններ»: Ինքը ապտակել է Մելինեի դեմքին, դրանից նրա դեմքը միայն կարող էր կարմրել: Իր հարվածից հետո արյուն չի եկել: Եվ ինքը չի հասկանում տուժողի կողմից իրեն զրպարտելու իմաստը, թեև իրականում «նա ամեն բանի ունակ է»:

Տուժող Մելինեն հայտնել է, որ բողոքում է ամբաստանյալի դեմ, խնդրում է նրան ենթարկել քրեական պատասխանատվության:

Ըստ տուժողի՝ ինքը Նարեկի հետ ընկերություն է արել երեք ամիս ու որոշել է խզել իրենց հարաբերությունները:

Դեպքի գիշերը Նարեկը զանգել ու ասել է, թե զրուցելու բան ունի: Ինքը ժամը 1-ն անց 30-ի սահմաններում գնացել է «Բեյքեր սթրիթ 221b» փաբ-ակումբ:

Նարեկը բողոքել է, որ իրենք հաճախ չեն հանդիպում, որ ինքը «սառել է» նրա հանդեպ: Ինքը նրան հայտնել է բաժանվելու՝ իր մտադրության մասին:

Նարեկը զայրացել է, մի անգամ հարվածել է իր դեմքի, քթի հատվածին: Ինքը վայր է ընկել:

Ընկած վիճակում Նարեկը ոտքերով ու ձեռքերով իրեն բազմաթիվ հարվածներ է հասցրել: Մի կերպ ինքը կանգնել ու գնացել է փաբի զուգարան՝ լվացվելու:

Այնուհետև ինքն ու Նարեկը նորից զրուցել են: Նարեկը վերցրել է իր բջջային հեռախոսը, կարդացել է իր ստացած հաղորդագրությունները, դրանից էլ է բարկացել ու նորից բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխին:

Պատասխանելով հարցերին՝ Մելինեն ասել է, որ երբ ինքն ու Նարեկը մենակ են մնացել փաբում, Նարեկը փակել է դուռը ու թույլ չի տվել, որ ինքը դուրս գա: Նա շարունակել է հարվածել իրեն, անգամ ոտքով խփել է իր դեմքին, նույնիսկ փորձել է բռնաբարել, բայց ինքը դրա ապացույցները չունի: Ինքն էլ բռունցքով խփել է նրան, որից հետո Նարեկն ավելի ուժեղ է հարվածել իր գլխին, ինքը ստացել է կապտուկներ ականջախեցու շրջանում և ուշաթափվել է: Նարեկը միայն դրանից հետո է հանդարտվել ու սպառնացել է իր մասին արատավորող տեղեկություններ տարածել, եթե ինքը բանկից գումար չստանա նրա համար: Նարեկի այդ օրվա պահվածքն իր համար զարմանալի էր, նա սովորաբար հանգիստ է եղել:

Մելինեն նշել է, որ շատ ընկերներ ունի, նրանցից ստացած հաղորդագորություններում ինտիմ բովանդակությամբ նամակներ չեն եղել, դրանք միայն կատակներ էին: Ինքն ու ընկերները միմյանց դիմում են «կյանք, արև» բառերով:

Նարեկը զայրացել է նրա հետ կապերը խզելու՝ իր մտադրության մասին իմանալով, քանի որ այլևս նյութապես իրենից շահ չէր ունենալու, նա միշտ իրենից գումարներ էր վերցնում: Ինքը ցանկացել է նրա հետ հարաբերությունները խզել, քանի որ նա իրենով չէր հետաքրքրվում:

Տուժողը պնդել է, որ Նարեկի հարվածներից ուշաթափվել է, Նարեկը ջուր է լցրել իր գլխին ու դեմքին, ասել է, թե «կմորթի», հետո էլի հարվածներ է հասցրել...

Մելինե Ս.-ն պնդել է իր բողոքը ամբաստանյալի դեմ ու ցանկություն է հայտնել, որ վերջինս հնարավորինս խիստ պատժի ենթարկվի:

Ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Ղ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով ու դատապարտել է կալանքի՝ 1 ամիս ժամկետով:

Պատժի կրման սկիզբը կհաշվվի Նարեկին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

 

Հայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Ամենադիտված