Ղրիմի դաշնային բժշկական ակադեմիայի մասնագետները կապ են հայտնաբերել D վիտամինի և COVID-19-ի ընթացքի միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆRiafan.ru-ն գրում է, որ Ղրիմի դաշնային բժշկական ակադեմիայի գիտնականներն ուսումնասիրել են վիտամին D-ի և կորոնավիրուսի ընթացքի միջև կապը։ Այս մասին հայտնել է համալսարանի մամուլի ծառայությունը։
Հետազոտողները պարզել են, որ ծայրահեղ ծանր և, ի վերջո, մահացու COVID-19-ով հիվանդների մեծամասնության մոտ նվազեցված է վիտամին D-ի ընկալիչների ակտիվությունը:
«Վիտամին D-ի արդյունավետության մասին բավականին հակասական տեղեկություններ կան, բայց աշխարհում առաջին անգամ մենք ենք օգտագործելով իմունոհիստոքիմիական մեթոդը հաստատել այդ ընկալիչների ընկճումը կարդիոմիոցիտներում, այսինքն՝ սրտամկանի բջիջներում», - բացատրել է բժշկական ակադեմիայի ախտաբանական անատոմիայի ամբիոնի ղեկավար Մաքսիմ Կրիվենցովը:
Այսպիսով, պարզվել է, որ վիտամին D-ի ընդգծված և երկարատև դեֆիցիտը հրահրում է նրա ընկալիչների ակտիվության նվազեցում։ Այնուամենայնիվ, գիտնականները մտադիր են վերլուծել տարբեր օրգանների հյուսվածքները ցուցանիշների համեմատական վերլուծության համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am