Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե երբ կավարտվի Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ռուսական հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ վերանան ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի զարգացման հետ կապված սպառնալիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ ավարտվեն դրա խնդիրները: Դրանք ներառում են Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող վտանգների վերացումը, որոնք սպասվում են Ուկրաինայի տարածքից՝ ՆԱՏՕ-ի անդամակցության դեպքում»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ հատուկ գործողություններն ընթանում է նախատեսված պլանի համաձայն։