Պաշտոնական Բաղդադը դիվանագիտական նոտա է հղել Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեյը թուրքական ռազմական գործողությունների պատճառով կանչվել է Իրաքի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է kurdistan.ru-ն:
«Իրաքի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, կանչել է Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեին՝ բողոքի նոտա հանձնելու համար՝ կապված Իրաքյան Քրդստանի սահմանամերձ շրջաններում Անկարայի վերջին ռազմական գործողության հետ»,-ասվում է տեղեկության մեջ։
Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում մեկնարկել է «Մագիլ-կողպեք» ռազմական գործողության առաջին փուլը:
Ռազմական գործողությունն ուղղված է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ Իրաքում տեղակայված ուժերի դեմ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ իրաքյան Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում ռազմական գործողությունը սկսվել է ապրիլի 18-ի գիշերը՝ ավիացիայի աջակցությամբ։
Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում սկսված թուրքական գործողությունը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: