Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

5 առեղծվածային փաստ հնագույն տեխնոլոգիաների մասին, որոնք մեզ համար մինչ օրս անհասկանալի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք կարող ենք թերահավատ լինել, որքան ուզում ենք և բացատրություններ փնտրել դժվար բացատրելիի համար, բայց փաստերը, ինչպես միշտ, խոսում են իրենց մասին:

Այսօր 1or.am-ը ձեզ է ներկայացնում առեղծվածային փաստեր հնագույն տեխնոլոգիաների մասին, որոնցից յուրաքանչյուրն իր անհասկանալի իմաստով մինչ օրս էլ մարդկանց հետաքրքրության և ուշադրության կենտրոնում է գտնվում:

1. Հին պերուացիները կարողանո՞ւմ էին փափկացնել քարերը

Հնագետներն ու գիտնականները տարակուսած են, թե ինչպես է կառուցվել Պերուում գտնվող Սաքսայհուամանի առեղծվածային կառույցը: Հսկայական քարերը, որոնք կազմում են այս անսովոր հին ամրոցը, այնքան ծանր են, որ նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ դժվար կլինի դրանք տեղափոխել և տեղադրել։

Արդյո՞ք այս առեղծվածի բացահայտման բանալին հատուկ սարքավորումների մեջ է, որը հին պերուացիներն օգտագործում էին քարե բլոկները փափկեցնելու համար, թե՞ խոսքը քարերի հալման գաղտնի հնագույն տեխնոլոգիաների մասին է: Որոշ հետազոտողների կարծիքով՝ գրանիտը, որից կառուցվել են Կուսկո ամրոցի պատերը, ենթարկվել է շատ բարձր ջերմաստիճանի, ուստի դրա արտաքին մակերեսը դարձել է ապակյա և հարթ։





2. Հին Բաղդադի մարտկոցները

Գիտնականները ենթադրում են, որ այս փոքրիկ և ուշագրավ արտեֆակտը հին աշխարհում էլեկտրաէներգիայի աղբյուրի օրինակ է: Խոսքը պարթևական շրջանի այսպես կոչված «Բաղդադի մարտկոցի» մասին է։

Մոտ 2000 տարի առաջ ստեղծված էլեկտրական մարտկոցը հայտնաբերվել է 1936 թվականին երկաթուղու աշխատակիցների կողմից Բաղդադի մոտ գտնվող Քուջութ Ռաբու շրջանում: Ենթադրվում է, որ աշխարհում առաջին հայտնի էլեկտրական մարտկոցը՝ Վոլտի սյունը, հայտնագործվել է իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտի կողմից միայն 1799 թվականին, մինչդեռ աղբյուրներից շատերը ցույց են տալիս, որ Բաղդադի մարտկոցը թվագրվում է մոտ 200 մ.թ.ա:




3. Անհավանական մետաղական հնագույն հրաշքներ

Մետաղների մեծ կտորների կարծրացման և մշակման բարձր տեխնոլոգիական մեթոդներն արդեն տարածված էին հին ժամանակներում։ Մեր նախնիները մետաղագործության վերաբերյալ չափազանց բարդ գիտական ​​գիտելիքներ ունեին՝ ժառանգված ավելի վաղ քաղաքակրթություններից, ինչի մասին վկայում են ամբողջ աշխարհում հայտնաբերված արտեֆակտները:

Մետալուրգիական տեխնոլոգիաները հայտնի էին դեռևս Հին Չինաստանում, և դա առաջին քաղաքակրթություններից էր, որտեղ չուգուն էին արտադրում:

Հին Հնդկաստանում նրանք գիտեին, թե ինչպես արտադրել երկաթ, որը չէր ժանգոտվում ֆոսֆորի բարձր պարունակության պատճառով: Այս երկաթե սյուներից մեկը՝ 7 մետր բարձրությամբ և մոտ 6 տոննա կշռով, տեղադրված է Հնդկաստանի Դելի քաղաքում գտնվող Քութուբ Մինար մինարեթի դիմաց։





4. Հնագույն համակարգիչ. Անթիկիթերիայի խորհրդավոր մեխանիզմը

1900 թվականին անհայտ նշանակության անսովոր բրոնզե առարկա հայտնաբերվեց Անտիկիթերա փոքրիկ կղզու մոտ՝ Կրետեից 25 մղոն հյուսիս-արևմուտք: Այն բանից հետո, երբ հետաքրքրասեր գիտնականները ջրից հանեցին այս արտեֆակտը և մաքրեցին այն, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բարդ մեխանիզմի մասեր, որոնք բաղկացած էին տարբեր ատամնանվակներից:

Այս մեխանիզմի իդեալական հավասարաչափ սկավառակներն ու մակագրությունների մնացորդները, ամենայն հավանականությամբ, համապատասխանում են նրա հիմնական գործառույթին։ Ամենայն հավանականությամբ, մեխանիզմը աստղագիտական ​​ժամացույց է՝ առանց ճոճանակի, սակայն այս հնագույն «համակարգչի» մասին ոչ մի հիշատակում չի հայտնաբերվել ինչպես հունական, այնպես էլ հռոմեական գրականության մեջ։ Արտեֆակտը հայտնաբերվել է նավի կողքին, որը խորտակվել է ենթադրաբար մ.թ.ա. 1-ին դարում:




5. Լիկուրգի գավաթ

Այս զարմանահրաշ արտեֆակտը ապացուցում է, որ մեր նախնիները ժամանակից առաջ են եղել: Գավաթի պատրաստման տեխնիկան այնքան կատարյալ է, որ դրա արհեստավորներն արդեն այն ժամանակ ծանոթ էին նրան, ինչ մենք այսօր անվանում ենք նանոտեխնոլոգիա:

Այս արտասովոր և յուրօրինակ գավաթը, որը պատրաստված է երկքրոիկ ապակուց, ի վիճակի է փոխել իր գույնը՝ կախված լուսավորությունից, օրինակ՝ կանաչից մինչև վառ կարմիր։ Այս անսովոր էֆեկտը տեղի է ունենում այն ​​պատճառով, որ երկքրոիկ ապակին պարունակում է փոքր քանակությամբ կոլոիդային ոսկի և արծաթ:

 

Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. ՍուրենյանցԹրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել էՌազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆԿոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքըՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnրՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակներըԱյն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենՀայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Ռուսաստանը չի՞ վճարում, կտրականապես համաձայն չենք». Փաշինյանը զայրացել է, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է Հայաստանի համար կազմակերպությունից դուրս գալու գինը«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվելԻրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿՂազախստանը, Վրաստանը և Հայաստանը խստացնում են ռուսների համար սահմանափակումներըՀրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներԱրտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կաՖիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասինԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱշխարհաքաղաքական խափանման եզրին. Կարո՞ղ է Հայաստանը մերձենալ Եվրամիությանը առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՀայաստան՝ Բանկային աշխատողների օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Լույս չի լինելուԹրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմըՇվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներինԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Ամենադիտված