ՌԴ զինված ուժերը խոցել են ուկրաինական ինքնաթիռ` բեռնված արևմտյան զինատեսակների մեծ խմբաքանակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական հակաօդային պաշտպանությունը Օդեսայի մերձակայքում խոցել է ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ բեռնված արևմտյան ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակով, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օդեսայի մարզում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են ուկրաինական ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որը մատակարարում էր Ուկրաինային արևմտյան երկրների կողմից զենքի մեծ խմբաքանակ»,- ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ նաև ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք են խոցել Լոզովայա և Վեսելայա բնակավայրերի վրա։