Ռուս զինվորականները հարված են հասցրել Կիևում գտնվող զրահատեխնիկայի գործարանի վրա. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինվորականները հեռահար ճշգրիտ զինատեսակներով հարվածներ են հասցրել Կիեւում գտնվող զրահատեխնիկայի գործարանը եւ վերանորոգման գործամասը Նիկոլաեւում, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օդից բարձր ճշգրտության հեռահար զենքերը ոչնչացրել են Կիեւում զրահատեխնիկայի արտադրական կորպուսները եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման գործամասը Նիկոլաեւում»,- ասել է նա։
ՌԴ ԶՈւ-ն գերճշգրիտ հրթիռներով ոչնչացրել է հակառակորդի 16 թիրախ, այդ թվում՝ սարքավորումների պահեստներ եւ զենքի պահման բազաներ։