«Կարող ենք անկախանալ ՌԴ-ից այն դեպքում, եթե սա դիտարկենք որպես մեծ համատեղ նախագիծ»․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի էկոնոմիկայի նախարարը կոչ է արել քաղաքացիներին խնայել էլեկտրաէներգիան և մի քանի առաջարկություններ է արել։ Այս մաին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Ռոբերտ Հաբեկը գերմանացիներին խորհուրդ է տվել խնայել տարածքի ջեռուցման վրա և ավելի քիչ օգտագործել մեքենաները՝ նախապատվությունը տալով հեծանիվներին և գնացքներին։
«Խնդրում եմ բոլորին այժմ նպաստել էներգիայի պահպանմանը: Մենք կարող ենք ավելի անկախ դառնալ ռուսական ներկրումներից միայն այն դեպքում, եթե սա դիտարկենք որպես մեծ համատեղ նախագիծ»,- ասել է նա Funke-ին տված հարցազրույցում։
Focus ամսագիրը նախկինում գերմանացիներին խորհուրդ էր տվել խմել ծորակից ջուր, գնել տեղական արտադրության ապրանքներ և հետևել զեղչերին՝ գների աճից փրկվելու համար: