Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փլուզվում է գլոբալ աշխարհակարգը. Հայաստանը կարող է տակը մնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

armtimes.com-ը գրում է.

Գլոբալացվող աշխարհը մտել է խիստ վտանգավոր անորոշությունների շրջան: Փլուզվում են պետություններ, ի հայտ գալիս վերպետական ահաբեկչական ցանցային կազմակերպություններ, որոնց դեմ նախկին մեթոդներով պայքարելը գրեթե անհնար է: Ահաբեկչության սպառնալիքների, միգրացիոն եւ պարտքային ճգնաժամերի գոտում գտնվող Եվրամիությունը փակվում է բառիս բուն իմաստով: Մինչ օրս ներառական արտաքին քաղաքականություն որդեգրած Եվրամիությունը կանգնել է զարգացման ճգնաժամի սահմանագլխին: Հին մոդելը սպառել է իրեն, նորը դեռ չի ձեւավորել, իսկ այդ կառույցի ներսում տեղի են ունենում տեկտոնական տեղաշարժեր:

Գլուխ են բարձրացնում կենտրոնախույս եւ արմատական ձախ գաղափարներ կրող ուժերը: Եթե նախկինում ցնդաբանության շարքից էր խոսել Եվրամիության կազմից Ֆրանսիայի կամ Իտալիայի դուրս գալու հնարավորության մասին, ապա այժմ նման քննարկումները քաղաքական օրակարգի մեյնսթրիմում են: Brexit-ը միայն այդ գործընթացի սկզբի գլխավոր ազդանշանն էր, որը նաեւ հանդիսացավ կենտրոնախույս տրամադրությունների տարածման կատալիզատորը: Մյուս կողմից, մեղմ ասած, լավ վիճակում չէ նաեւ Արեւմուտքի ռազմաքաղաքական վահանը՝ ՆԱՏՕ-ն: Վերջինիս գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել այն բանից հետո, երբ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրմափը բաց տեքստով քննադատեց Դաշինքի անդամ ԵՄ երկրներին իրենց անվտանգության նպատակով բավարար վճարումներ չկատարելու համար եւ գուժեց այդ կառույցի մոտալուտ վախճանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված աշխարհակարգն իր խաղի կանոններով փլուզվում է: Անվտանգությունը դադարում է լինել կոլեկտիվ պաշտպանության առարկա: Դրա անհրաժեշտության մասին, իհարկե, խոսում են, սակայն ավելի շատ գործում են առանձին պետությունների միջեւ իրավիճակային եւ կետային պայմանավորվածությունները, որոնք բխում են այդ պահին կոնկրետ տարածաշրջանում առկա ուժերի դասավորվածությունից եւ շահերից: Օրինակ, Մերձավոր Արեւելքի ու հատկապես Սիրիայի հարցում Թուրքիան, կարելի է ասել, գործում է ՆԱՏՕ-ից դուրս, ընդդեմ ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մոտեցումների, համագործակցում Ռուսաստանի ու Իրանի հետ:

Մյուս կողմից դեռեւս չձեւավորված, սակայն արդեն ճգնաժամի առաջ են կանգնել նոր կազմավորվող միջազգային կառույցները: Խոսքն, իհարկե, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին է, որին անդամակցում է նաեւ Հայաստանը: Կառույցի հիմնական սպոնսորը եւ շարժիչ ուժը՝ Ռուսաստանը, խորը տնտեսական ճգնաժամի մեջ է: Այս պահին այն կարողանում է աշխարհում մթնոլորտ ձեւավորել՝ գործելով գլոբալ անորոշության, որքան էլ տարօրինակ հնչի, տրամաբանության շրջանակներում: Մոսկվան կատարում է անսպասելի եւ կտրուկ գործողություններ՝ փաստացի ներքաշվելով սիրիական պատերազմ եւ ջանք ու եռանդ չխնայելով Բաշար Ասադի իշխանության ռեժիմի պաշտպանության համար:

Տնտեսաական առումով Ռուսաստանը մեծ դերակատար չէ եւ նրա պոտենցիալը կրճատվում է: Հենց այդ պատճառով էլ ԵԱՏՄ-ի՝ որպես տնտեսական կառույցի ապագան դառնում է ավելի մշուշոտ: Եթե այդ կառույցում չկա տնտեսապես հզոր Ռուսաստան, ապա փոխադարձ զգալի տնտեսական շահեր չունեցող Բալառուսն ու Հայաստանը կամ Ղրղզստանն ու Բելառուսը չեն այրվում միմյանց հետ համագործակցելու ցանկությամբ: «Ուստի, եթե ապագայում չգտնվեց այս կառույցի զարգացման նոր մոդուսը, ապա մեծ է հավանականույունը, որ այն վերածվի հերթական հետխորհրդային ֆորմալ հարթակի: Այնպիսին, ինչպիսին այժմ ԱՊՀ-ն է», - նշում է Գերմանիայի Միջազգային խնդիրների ինստիտուտի գիտաշխատող, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Լիբմանը:

Նրա խոսքով, ստեղծված անորոշության պայմաններում բավական խոցելի վիճակում են հայտնվում հատկապես բոլոր ուժային կենտրոնների հետ համագործակցող փոքր եւ թույլ պետությունները: Թեպետ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին, սակայն սերտորեն համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ: Մինչ օրս ի թիվս Ռուսաստանի անտանգության երաշխիքների, ՆԱՏՕ-ն Հայաստանի համար դիտարկվում էր նաեւ որպես տարածաշրջանում Թուրքիային զսպող գործոն: Սիրիական պատերազմը ցույց տվեց, որ այդ զսպաշապիկը լուրջ խնդիրներ ունի եւ այլեւս Թուրքիայի «հագով» չէ: Այս տարածաշրջանում Հայաստանի համար ռիսկեր է պարունակում նաեւ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է լրջորեն զբաղվել Իրանի հարցով: ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրումը մեծ տնտեսական եւ քաղաքական ռիսկեր է պարունակում Հայաստանի եւ տարածաշրջանի համար:

Գործող աշխարհակարգի փլուզման ֆոնին Հայաստանի համար շատ սուր ձեւով առաջ է գալիս անվտանգության խնդիրը: Նախկին գլոբալ զսպաշապիկների վերացումը տարածաշրջանում անվտանգության վակուում է ձեւավորում, որը նույն Ադրբեջանի համար հավելյալ հնարավորություն է ստեղծում ԼՂ-ի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու համար: Հատկապես, որ դա լավ հնարավորություն է մարդկանց ուշադրությունը ներքին սուր սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար: Ուստի Ադրբեջանն այժմ պատերազմական գործողությունների վերսկսման համար ունի երկու կարեւոր խթան՝ ներքին պայթյունի վտանգ եւ արտաքին զսպող գործոնների շեշտակի թուլացում: Սրան զուգահեռ արեւելքից գլուխ է բարձրացում Հայաստանի համար սպառնալիք ներկայացնող Թուրքիան, որը դուրս է եկել ՆԱՏՕ-ի վերահսկողությունից, իսկ հարավում սպասվում է ԱՄՆ-Իրան հակասությունների սրման հերթական փուլը: 

Հարց է ծագում՝ ինչպես է Հայաստանը պատրաստվում դիմակայել անվտագնության ստեղծված սպառնալիքներին: Իշխանության ներկայացուցիչների պատասխանը միակն է` հզոր պետություն ձեւավորելով: «Տարածաշրջանային մարտահարվերներին եւ սպառնալիքներին Հայաստանը պետք է դիմակայի հզոր պետություն ստեղծելով», - մեզ զրույցում նշեց իշխող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ում կարծիքով հենց այդ ուղղությամբ էլ գնում է պետությունը: «Մենք այժմ ստեղծել ենք խորհրդարանական կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս տարբեր շահագրգռված եւ պոտենցիալ ունեցող մարդկանց եւ ուժերին մասնակցել երկրի կառավարման գործընթացին: Սա հնարավորություն է` ռեալիզացնել այդ պոտենցիալը եւ այն ի սպաս դնել երկրի զարգացմանը», - նշում է նա: Մյուս կողմից նրա կարծիքով, կարեւոր է, որ տարածաշրջանում չհաստատվի միայն մեկ հեգեմոն ուժ: «Հայաստանի համար կարեւոր է, որ լինի հզոր ԱՄՆ, զարգացող Եվրամիություն եւ ուժեղ Ռուսաստան: Այդ ուժերի հարաբերությունները բալանս եւ խաղի կանոններ են ձեւավորում, ինչն անվտանգության տեսանկյունից կարեւոր է», - ասաց նա: 

Մինչդեռ այժմ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Խախտվել են գլոբալ խաղի կանոնները, իսկ «ուժեղացող» խորհրդարանական Հայաստանից տարեկան արտագաղթում է 30-40 հազար մարդ: Տնտեսությունն էլ «շատ ծանր վիճակում է»: Մտավախությունն այն է, որ սպառնալիքները կոնկրետ վտանգի տեսքով կարող են ավելի շուտ թակել Հայաստանի դուռը, քան այն կհասցնի «ուժեղանալ»:

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձելՖինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»
Ամենադիտված