Զելենսկին հայտնել է, թե երբվանից են Արևմտյան երկրները սկսել Ուկրաինային զենք մատակարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները 2021 թվականի վերջից սկսել են զենքի մատակարարումներ ստանալ արևմտյան երկրներից։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը վախենում էր Ռուսաստանի հարձակողական գործողություններից։
«Դրա համար մենք ցանկանում էինք անդամակցել ՆԱՏՕ-ին: Դրա համար մենք կայունացրինք իրավիճակը Ուկրաինայում: Դրա համար մեզ անհրաժեշտ էր իմ թիմի ուժեղ ղեկավարությունը: Դրա համար մենք կռվեցինք որոշ քաղաքական խմբերի հետ մեր երկրի ներսում: Մենք նույնիսկ սկսեցինք այս պատերազմը»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։