Պուտինը չի հրաժարվում Զելենսկու հետ հանդիպումից. Կրեմլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից, բայց պետք է հող նախապատրաստել, իսկ փաստաթղթի տեքստն առայժմ չկա, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Առայժմ առարկայական առումով ինչ-որ նորություն այս հաշվով՝ հանդիպման վերաբերյալ, չկա։ Մենք ասել ենք, որ սկզբունքորեն երբեք նախագահը նման հանդիպումից չի հրաժարվել, բայց դրա համար պետք է պատրաստվեն հետեւյալ պայմանները, այն է՝ փաստաթղթի տեքստը։ Առայժմ այստեղ որեւէ նոր բան ձեզ հաղորդել մենք չենք կարող»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ հեռու չէ, ամեն բան կախված է Ռուսաստանի նախագահի համաձայնությունից եւ դիրքորոշումից։