Մարիուպոլում ևս 134 ուկրաինացի զինծառայող կամավոր վայր դրեց զենքերը․ ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 130 զինվոր կամավոր հանձնվել է Մարիուպոլում, հանձնվածների թիվը հասել է օրական 1160-ի։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մարիուպոլի ազատագրման գործողության ընթացքում ևս 134 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ 14 սպա, կամավոր վայր դրեցին զենքերը և հանձնվեցին մեկ գիշերվա ընթացքում: Ընդամենը մեկ օրվա ընթացքում 36-րդ ծովային բրիգադի 1160 ուկրաինացի զինծառայող կամավոր հանձնվել է, այդ թվում՝ 176 սպա։ »,- ասել է Կոնաշենկովը։
Նախօրեին նա հայտնել էր, որ նույն բրիգադի 1026 ուկրաինացի զինվոր կամավոր հանձնվել է, այդ թվում՝ 162 սպա և 47 կին զինծառայող։