Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Երևան ժամանել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մասին աղմկահարույց հայտարարություններից հետո Երևան է այցելել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը։ Հայտնի դարձավ, որ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո Երևանում Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ում հետ զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

«Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ Տեղեկություններ կան, որ ամերիկացի համանախագահը ևս այցելելու է Հայաստան։ Կարևոր է հիշեցնել, որ մարտի 28-ին միայնակ Երևան էր այցելել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Խովաևը։

Ավելի վաղ՝ մարտի 14-ին Հայաստանի Հանրապետությունը պատասխանել էր Ադրբեջանի Հանրապետության փոխանցած առաջարկներին: ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ-ն դիմել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը news.am-ին տված հարցազրույցում նշել է, որ ստեղծվելուց ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբը և համանախագահները չափազանց կարևոր դեր են կատարել կողմերի երկխոսությունը կազմակերպելու հարցում և հույս հայտնել, որ ապագայում ևս այդպես կլինի։ Նրա կարծիքով, եթե նույնիսկ նոր ձևաչափ ձևավորվի, ապա այն պետք է նման լինի ԵԱՀԿ Մինսկի խմբին, այս առումով նախկին համանախագահը կարևոր է համարում կողմերի դիրքորոշումները։ Ուորլիքը համարում է, որ այնուամենայնիվ առանց ԵԱՀԿ ՄԽ-ի էլ հակամարտությունը կարող է կարգավորվել։ Նրա կարծիքով՝ եթե Եվրոպական խորհուրդը ցանկանում է դերակատարում ունենալ, և կողմերի համար դա ընդունելի է, շատ լավ է, կարող են այլ կողմեր էլ միջնորդել, ինչպես եղել է նախկինում։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարը մի փոքր ուռճացնում է իրավիճակը, ներկայացնելով, թե ԵԱՀԿ ՄԽ-ն փլուզվել է Արևմուտքի մեղքով, քանի որ պատերազմից հետո Ռուսաստանը չէր պատկերացնում որևէ այլ միջնորդի կարգավորման գործընթացը լիարժեքորեն սեփականաշնորհելով։ Նրա գնահատմամբ, Հայաստանի համար պետք է որ անակնկալ չլիներ ՄԽ-ի շուրջ առկա իրավիճակը, քանի որ այն շատ ավելի վաղուց գործունեություն չի ծավալում և ժամանակ առ ժամանակ այդ ձևաչափի գործունեությունը բառացիորեն հայտնվում էր փակուղում թե՛ կողմերի միջև տարաձայնությունների, թե՛ համանախագահների միջև առկա խնդիրների պատճառով։ Բացի այդ, վերլուծաբանի կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ-ն ամենաարդյունավետ ձևաչափերից չէ, որ եղել է, չնայած դիվանագիտական շրջանակները մշտապես այն կարևորել են՝ որպես գործիք և որպես ՌԴ-Արևմուտք համատեղ աշխատանքի ցուցիչ։

«Ներկայումս աշխարհը հայտնվել է միջազգային հարաբերությունների արտասովոր պայմաններում, երբ մեզ հայտնի որևէ կանոն չի գործում, ինչո՞ւ պետք է տապալվեն բոլոր ռուս-արևմտյան համատեղ աշխատանքները, ձևաչափերը ու պահպանվի Մինսկի խումբը։ Արևմուտքը ուղերձ է հղում, որ ՄԽ-ի բացը կարող է լրացնել, եթե դրան դեմ չեն կողմերը։ Այստեղ Ռուսաստանն էլ իր հերթին՝ կես ճշմարտություն է նշում, այնպես չէ, որ ՌԴ-ն մշտապես ոգևորված է եղել ՄԽ գործունեությամբ, մշտապես ձգտել է դրանում առաջնորդության։ Բայց իրավիճակը փոփոխվում է, այս աննախադեպ ճգնաժամային օրերին բարդ կլիներ պատկերացնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, Ֆրանսիան կկարողանան որևէ գոտու վերաբերյալ միացյալ փաթեթ քննարկել, ճանաչել այդտեղ ՌԴ-ի դերը։ Պետք է հարմարվել նոր իրողություններին և հնարավորինս թույլ չտալ իրավիճակի էսկալացիա առկա այն միջոցներով, որոնք կան։ Կողմերն այլ ելք չունեն և, ինչպես երևում է, պատրաստվում են աշխատել թե ՌԴ-ի հետ առանձին, թե ԵՄ-ի հետ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն նպատակ ուներ վերսկսել գործունեությունը, ապա ֆրանսիացի համանախագահը ՀՀ չէր այցելի միայնակ՝ առանց ամերիկացի համանախագահի։ Նրա կարծիքով, սա նշանակում է, որ համատեղ աշխատելու ծրագիր գոնե այս պահին չկա, և արևմտյան համանախագահները պարզապես հարկ են համարում պարզաբանել ստեղծված իրավիճակն այն կողմին, որը դիմել է ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման համար։ Ֆելգենգաուերի գնահատմամբ՝ միասնական ձևաչափի առանձին դիվանագետների առանձին այցերը ԵԱՀԿ ՄԽ միասնական օրակարգի հետ կապ ունենալ չեն կարող։

«Իհարկե, բարդ է անցումային, փոփոխական, լարված այս փուլում դիվանագիտական գործընթաց իրականացնել, խաղաղությունը ևս շատ փխրուն է, բայց կարծում եմ՝ ներկայիս բարձրաստիճան նախաձեռնությունները կարող են ավելի արդյունավետ լինել, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն էր։ Կրկին կողմերն իրենք պետք է կարողանան շատ ավելի մեծ աշխատանք իրականացնել՝ իրենց հարցերը բանակցային օրակարգ դարձնելով։ Հաշվի առնելով հանգամանքը, որ այս հարցով ևս բաց դիմակայություն է սկսվում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, հակամարտության մոտալուտ կարգավորումը քիչ հավանական եմ համարում, քանի որ արտաքին միջնորդներից յուրաքանչյուրը գործընթացն իր կողմ է քաշելու»,- պարզաբանեց Պավել Ֆելգենգաուերը:

Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու
Ամենադիտված