Վրաստանը ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» չի բացի. Ղարիբաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է շարունակի իր խաղաղ զարգացումը, չնայած Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Նրա խոսքով, Թբիլիսին մտադիր չէ «երկրորդ ճակատ» բացել ուկրաինական հակամարտության պատճառով, գրում է interfax.ru-ն։
«Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք մեր երկրի զարգացման համար», - ասել է Ղարիբաշվիլին երկուշաբթի կառավարության նիստում։ Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, «իրենք պետք է պահպանեն խաղաղությունը»։
Նա ընդգծել է, որ Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու կառավարության կողմից ոչ մի կոչ չի թույլատրվի։
«Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի, մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին և պետությանը»,- ասել է Ղարիբաշվիլին։