Թուրքիան կարող է ռուսական Սու-57 օդանավեր գնել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի վաճառել F-16 կործանիչներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-57 օդանավերը ձեռք բերելու հավանականությունը, եթե ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվի F-16 կործանիչներ վաճառել Անկարային։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին հայտնել է թուրքական Milliyet թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Անկարան Վաշինգտանից խնդրել է 40 հատ F-16 Block 70 կործանիչ և 80 հատ Block 70 արդիականացման կոմպլեկտ արդեն իսկ թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 օդանավերի համար։ Եթե այս հարցումը չհաստատվի, ապա Թուրքիան կսկսի փնտրել այլընտրանքային տարբերակներ, որոնցից մեկը կարող է լինել ռուսական Սու-57 օդանավերի գնումը։