ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով կասեցվում է Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին։ Հեռարձակումն իրականացվել է կազմակերպության կայքում։
Նախաձեռնությանը սատարել է 93 երկիր, դեմ՝ 24, այդ թվում՝ Չինաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Սիրիան, Վիետնամը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։ Եվս 58-ը ձեռնպահ են մնացել։
«Կողմ» քվեարկողների թվում էին Սերբիան և Հունգարիան, իսկ ահա Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը չեն քվեարկել: