Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Հայաստանից զիջումներ է ակնկալում Ցեղասպանության, Արցախի և Արևմտյան Հայաստանի հարցերում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Realtribune.ru-ն գրում է, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները վերածվելու կիսագաղութի, որտեղ մրցակցության արդյունքում ոչնչացնելով տեղական արտադրությունը սկզբում ներհոսելու են թուրքական ապրանքները, իսկ հետո հայտնվելու են ավելի աղքատ երկրներ տեղափոխվող թուրքական ձեռնարկությունները: Նման կարծիք է հայտնել պատմաբան Անտոն Եվստրատովը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում սկզբից հատուկ ներկայացուցիչների, ապա արտգործնախարարների մակարդակով, չեն կարող չբարձրացնել մի շարք հարցեր կապված Հայաստանի ազգային անվտանգության և ընդհանրապես ազգային շահերի հետ։ Անկասկած, խաղաղության ցանկությունը հրաշալի է, բայց ամեն ինչ կախված է ապագա պայմանագրի պայմաններից, իսկ վերջինս էլ կողմերի բանակցային դիրքորոշումներից։ Եվ պետք է ընդունել ճշմարտությունը. հավասար, երկկողմանի բանակցությունները ենթադրում են, որ դրանց յուրաքանչյուր մասնակից ունի որոշակի հաղթաթուղթ, ամուր դիրքեր և հնարավորություններ, որոնց օգնությամբ նա կարող է ինչ-որ տեղ իր համար բարենպաստ պայմանների շուրջ բանակցել, ինչ-որ տեղ հաստատակամություն դրսևորել, ինչ-որ տեղ ճնշում գործադրել դիմացինի վրա: Հայաստանը հիմա նման որևէ հաղթաթուղթ չունի։ Եվ, հետևաբար, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանակցություններում, ընդ որում երկկողմ (որի մասին խոսել են նաև Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն), Հայաստանը առանց աջակցության պարզապես պետք է ստորագրի այն ամենը, ինչ կթելադրի իր հետ բանակցողը։

Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է բանակցել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, և չափազանց ցավալի պատմական պարադոքսն այն է, որ այս իրավիճակում նախապայմաններ կարող էր դնել միայն թուրքական կողմը, և ոչ թե հայկական կողմը: Մինչդեռ իրականում այլ կերպ պետք է լիներ, քանի որ հենց Հայաստանն ունի ամենալուրջ, գլոբալ և բառացիորեն մետաֆիզիկական պահանջը Թուրքիայի նկատմամբ, որն է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջը։ Բնականաբար, Երևանի հետ բանակցություններում Անկարան դա չի արել և չի պատրաստվում անել, և այս դեպքում բանակցությունների փաստն արդեն իսկ հայկական կողմի միակողմանի և անհավասարակշիռ զիջում է։ Բայց, կրկնում եմ, դա կարող է լինել միայն սկիզբը, Հայաստանին թելադրվելու են այլ նվաստացուցիչ պայմաններ, որոնց հետ նա հազիվ թե հնարավորություն ունենա չհամաձայնվել։ Շատ հավանական է, որ խոսք կգնա Արցախում զիջումների մասին...

Ակնհայտ է, որ Թուրքիան չափազանց շահագրգռված է նման բանակցություններով և Հայաստանի հետ վերջնական խաղաղությամբ, քանի որ դա կընդլայնի նրա ազդեցության տարածքը Լիբիայի մի մասից, Հյուսիսային Սիրիայից և Ադրբեջանից դուրս։ Ավելին, հնարավորություն ունենալով օգտագործել Հայաստանի տարածքը իր տրանսպորտային կարիքների համար, Անկարան կկարողանա լրջորեն նվազեցնել ծախսերը և հեշտացնել իր ներթափանցումը Կասպից ծովի երկրներ և հետագայում Կենտրոնական Ասիա: Չխոսենք անգամ իր դաշնակից Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապի մասին։ Այդ վերջին գործոնը հնարավորություն կտա «մեկ ժողովուրդ-երկու պետության»-ը վերահսկել իրանական առևտուրը Հայաստանի հետ, Հայաստանի առևտուրը և ամուր հաստատվել ռուսական ավանդական ազդեցության գոտում։

Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանը Թուրքիային իրավահավասար գործընկերը չի լինելու։ Ավելին, նա ունի բոլոր հնարավորությունները վերածվելու կիսագաղութի, որտեղ մրցակցության արդյունքում, ոչնչացնելով տեղական արտադրությունը, սկզբում կներթափանցեն թուրքական ապրանքները, իսկ հետո այն թուրքական ձեռնարկությունները և այն բիզնես օբյեկտները, որոնք տեղափոխվում են աղքատ երկրներ։

Ակնհայտ է, որ ի հեճուկս Հայաստանում ոմանց ակնկալիքների, թուրքերին պարզապես ձեռնտու չի լինի բարձրացնել կենսամակարդակը այդ տարածքում, ընդհակառակը, նա շահագրգռված կլինի ունենալ էժան և, հնարավորության դեպքում, հմուտ աշխատուժ: Որպես այդ թեզի օրինակ հիշեցնեմ, որ թուրքական բիզնեսն ու ներդրումները չեն բարելավել Վրաստանի բնակչության մեծամասնության կյանքը։ Եվ վերջում նշեմ, որ Թուրքիայի հետ խաղաղության հաստատման դեպքում Երևանը պետք է վերջնականապես և պաշտոնապես հրաժարվի Արևմտյան Հայաստանի տարածքի վերաբերյալ նույնիսկ դեկլարատիվ պահանջներից։ Դա կլինի հայ հասարակության մեջ առկա քաղաքական, մշակութային և նույնիսկ գաղափարական իրականության ամբողջական վերակառուցում։ Իսկապե՞ս հայ հասարակությունը պատրաստ է նման զիջումների, ինչպես դա նշում է Արարատ Միրզոյանը և վկայում (թեև բավականին անուղղակիորեն) որոշ սոցիոլոգիական ուսումնասիրությունների տվյալներ։ Այդ հարցի պատասխանից շատ բան է կախված Հայաստանի և հայ ժողովրդի համար...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ամենադիտված