Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքի միակ սպանդանոցը փակ է, ՍԱՏՄ-ն տուգանել է. մսավաճառներն ահազանգում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները Նոյեմբերյան համայնքում, ոստիկանության հետ համատեղ, այցելել են մսի  վաճառքի կետեր՝ ստուգելու համար՝ արդյոք վաճառվող մսամթերքը սպանդանոցային ծագմա՞ն է։ ՍԱՏՄ աշխատակիցները տուգանել են բոլոր մսավաճառներին այն պատճառաբանությամբ, որ պետք է վաճառվի միայն համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցում մորթված անասունի միսը, մսավաճառը 5-րդ ձև անասնաբուժական վկայական պետք է ունենա։

1or.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի մսավաճառները միաբերան պնդում են՝ ՍԱՏՄ աշխատակիցները հատուկ տուգանելու նպատակով էին եկել, քանի որ քաջատեղյակ էին, որ համայնքի սպանդանոցը չի գործում.

«Այս պահին Նոյեմբերյանի սպանդանոցը նույնպես տուգանքի տակ է և չի գործում: Ամենամոտ կետը Շնողում է կամ Իջևանում, իսկ այնտեղ հասնելը ծախսերի հետ է կապված, որոնք անելու դեպքում մենք օգուտ չենք ունենում, մեր աշխատանքն անիմաստ է դառնում»,- մեզ հետ զրույցում նշեց մսավաճառ Գևորգ Ամիրաղյանը:

Նոյեմբերյան համայնքում գործող միակ սպանդանոցի տիրոջ՝ Արմեն Ամիրաղյանի խոսքով, իրենց մոտ ինչ-որ թերություններ են եղել՝ աշխատողների սանգրքույկի հետ կապված.

«Ցանկացած տեղ, եթե ստուգում անեն, այդպիսի խնդիրներ հաստատ կհայտնաբերվեն: Այդ ընթացքում, որ մեզ ակտավորել են, մենք մոտ 10-15 օր չէինք աշխատում, 5-րդ ձև չէինք տալիս: Զանգեցին, եկան, բացեցինք սպանդանոցը, ակտավորեցին, գնացին: Մոտ 5 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, և մենք կանցնենք բնականոն աշխատանքի»:

Մենք կապ հաստատեցինք նաև ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղ մեր հարցին, թե արդյոք ինչ-որ ահազանգ ստացե՞լ են, որ հենց սպանդանոցի փակ եղած ժամանակ են Նոյեմբերյանում անցկացրել ստուգումը, պատասխանեցին.

«Եթե ուշադրություն եք դարձրել, մեր կայքում էլ է տեղադրված, որ մարտի 15-ից հանրապետության բոլոր մարզերում խստացված ստուգումներ են իրականացվում մսի շուկայում: Նույնիսկ, եթե տվյալ մարզում տեսչական մարմնի ներուժը չի հերիքում, մենք հարևան մարզերից ենք աշխատողներ ուղարկում ստուգումների, որպեսզի հասկանալի լինի, թե ամբողջ հանրապետությունում ինչպիսի իրավիճակ է շուկայում: Պետք է փաստեմ, որ բոլոր մարզերում տուգանքներ կան, որովհետև մարդիկ շարունակում են բակային մորթով միս վաճառել, իսկ դա ուղղակի անթույլատրելի է»,- նշեց ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ Տավուշում կան բավարար թվով սպանդանոցներ, և մսավաճառները տուգանվելու են այնքան ժամանակ, քանի դեռ սպանդանոցային միս չեն վաճառում.

«Մարզում սպանդանոցների քանակն այնքան է, որ սպանդանոցային մորթից օգտվել կարող են բոլորը: Սպանդանոցի հետ պայմանավորվել և մորթը կազմակերպել մսավաճառները պարտավոր են՝ որպես և՛ բիզնեսի ներկայացուցիչներ, և՛ քաղաքացիներ: Տեսչական մարմինը երկու բիզնեսների կամ քաղաքացի-բիզնես պայմանավորվածության մեջ մտնել չի կարող, մեր գործառույթը վերահսկողությունն է և դրա միջոցով ոչ սպանդանոցային մսի վաճառքն արգելելը:

Եթե համայնքի միակ սպանդանոցը փակ է, կան մարզի այլ սպանդանոցներ, կան հարակից մարզեր: Անընդհատ տեղում նստել և բողոքելը, թե սպանդանոց չկա, ես էլ բակային մորթ եմ անում, տրամաբանությանը մոտ չէ: Յուրաքանչյուր տնտեսվարող ուզում է իրենից հարյուր մետր հեռավորության վրա հնարավորություն ունենալ, այդպես չի կարող լինել: Հանրապետությունում կան 91 սպանդանոցներ, և այդ թիվը բավարար է մեր պահանջներին համապատասխանելու համար»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել անասունների մորթը միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցներում կատարելու և բակային, հակասանիտարական պայմաններում անասունների մորթը արգելելու մասին Կառավարության որոշումը։

Մարիամ Նալբանդյան

Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանինԼիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում «British American Tobacco» գործարանին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մալիբու լիկյորԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի «Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանից. Հայաստանը նոր դաշնակից է փնտրում» Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Ուկրաինայի ճանապարհով. Հայաստանի եվրոպական երազանքները կհանգեցնեն նրա կործանմանը» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 սեպտեմբեր)Լճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներԴելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ
Ամենադիտված