Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության պայմանագրով» հաստատվելիք պայմաններն ամբողջությամբ թելադրված են Բաքվից․ Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին ապրում և շնչում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմնագիր կնքելու երազանքով և, գերբնական ճիգեր գործադրելով, փորձում է համոզել հայ հասարակությանը, որ դա բխում է Հայաստանի շահերից»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Որպեսզի պարզենք այս պնդման հիմնավորվածությունը, կատարենք մի շատ պարզ վարժություն:

Այսպես, խաղաղությունը միջազգային պրակտիկայում հաստատվում է երկու եղանակով.

1. Պատերազմի ավարտին հաստատված ուժերի նոր բալանսով (ստատուս քվո)   

2. հակամարտող կողմերից մեկի կապիտուլյացիայով:

Կոնկրետ Արցախի (Հայաստանի) և Ադրբեջանի միջև հակամարտության պարագայում 44-օրյա պատերազմի ավարտին ուժերի հավասարակշռության մասին խոսելն առնվազն անմտություն է, քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական փաստաթուղթը որևէ կերպ չի հաստատում ուժերի բալանս, իսկ դրա գրեթե բոլոր կետերը ուղիղ հակասության մեջ են հայկական շահի հետ: Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմն ավարտվել է հայկական կողմի փաստացի կապիտուլյացիայով, ինչի իրավաբանական ձևակերպումը պետք է ամրագրվի խաղաղության պայմանագրով:

Ադրբեջանը դեռևս մարտի 10-ին Հայաստանին է փոխանցել խաղաղության իր պայմանները և հրապարակել է դրանք, իսկ նիկոլները պնդում են, որ իրենց առաջարկները Ադրբեջանին են փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որոնք մինչ օրս գաղտնի են պահվում, իսկ դրան ծանոթանալու մեր բոլոր ջանքերը՝ բախվում պատին:

Վստահաբար կարող ենք պնդել, որ այդ առաջարկների մեջ չկա Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը Հայաստանի կողմից:

Այսինքն պնդել, որ կապիտուլյացիան իրավաբանորեն ձևակերպելը բխում է Հայաստանի և Արցախի շահերից, նշանակում է ստանձնել Ադրբեջանի և Թուրքիայի շահերի լոբբիստի, նույնն է թե՝ ազդեցության կամ փաստացի գործակալի գործառույթը, քանի որ խաղաղության պայմանագրով հաստատվելիք խաղաղության պայմաններն ամբողջությամբ թելադրված են Բաքվից, ստորացուցիչ են Հայաստանի և Հայ մարդու համար, անարգում են Արցախի ազատագրական պայքարում իրենց կյանքը զոհաբերած մոտ 15 000 Հայի հիշատակը և վերջնականապես կոտրում են Հայաստանի և Հայ մարդու ողնաշարը:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և մնացած նիկոլները, առաջ մղելով խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը, ապահովում և պաշտպանում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը՝ դրանով իսկ գործելով դավաճանական ծրագրի վերջին արարը:

Հ.Գ. Հատկանշական է, որ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը օրակարգ բարձրացավ պատերազմի ավարտից մեկ ու կես տարի անց՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալվող ռազմական հատուկ օպերացիայի ամենաակտիվ շրջանում, իսկ դրա մոդերացիան այս պահին իրականացնում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ հայտարարած Եվրոպական խորհրդի նախագահը»,- ամփոփել է պատգամավորը:

Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ամենադիտված