Առաջիկա օրերին կտեսնենք, թե ՀՀ-ն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին. Բայրամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարծում եմ՝ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին և ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։
Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է։
«Ադրբեջանական կողմը բացեիբաց հայտնել է իր դիրքորոշումը։ Ես չէի ուզենա նախօրոք շատ կանխակալ հայտարարություններ անել։ Մեր մոտեցումը կլինի համարժեք»,- ասել է Բայրամովը։