Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոթ անգամ հարսի զգեստ եմ հագել, ու հիմա մի տեսակ սովորական է դարձել ինձ համար. Անուշկա Մարգարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն տևական ժամանակ է՝ դերասանուհի Անուշկա Մարգարյանը, ով հեռուստադիտողին հայտնի է տարբեր հեռուստասերիալներից, չի երևում մեր էկրաններին:

1or.am-ը զրուցել է Անուշկայի հետ և նրա երկրպագուների համար լավ նորություններ ունի:

- Տևական ժամանակ է՝ հեռուստադիտողը Ձեզ նոր պրոյեկտներում տեսնելու հնարավորություն չունի: Ո՞ւր է անհետացել Անուշկա Մարգարյանը մեր էկրաններից, ինչո՞վ է պայմանավորված այս դադարը:

- Իրականում, դադարն այդքան էլ մեծ չէ։ Սեպտեմբերին նկարահանվեցի «Դեպի ճամբար» սիթքոմում, իսկ հիմա նկարահանվում եմ «Սիրո հասակ» սիթքոմում։ Փոքրիկ դադարներ միշտ էլ պետք են դերասանին։ Հեռուստադիտողը սովոր է տեսնել ինձ բազմասերիանոց հեռուստասերիալներում, դրա համար երևի տպավորություն է, որ դադար եմ վերցրել։

- Ի՞նչ զբաղվածություն ունեք այս պահին, ի՞նչն է խլում ձեր հիմնական ժամանակը:

- Այս պահին զբաղվածությունս մեծ չէ, ավելի շատ կենտրոնացած եմ ինձ վրա, ինքնակրթվում եմ, մարզվում: Լավ է, որ հնարավորություն ես ունենում ընկերներիդ ու ընտանիքիդ ժամանակ տրամադրել ու հաճելի ժամանակ անցկացնել:

- Վերջերս սոցցանցերում հրապարակել էիք լուսանկարներ, որոնցում հարսի զգեստով էիք՝ տարբեր սերիալներում, նախագծերում: Երևի ցանկացած աղջկա երազանքն է սպիտակ հարսի զգեստը: Ձեզ համար այն ի՞նչ նշանակություն ունի, ինչպե՞ս եք պատկերացնում այն օրը, երբ կհագնեք այդ խորհրդավոր ու խորհրդանշական զգեստը:

- Յոթ անգամ հարսի զգեստ եմ հագել, ու հիմա մի տեսակ սովորական է դարձել ինձ համար։ Հարսի զգեստը, իհարկե, մաքրություն է խորհրդանշում, առհասարակ սպիտակ գույնը ինձ համար մաքրության գույնն է ու իմ ամենասիրած գույնը։ Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, պլանավորել առավել ևս չեմ ուզում ոչինչ։ Եթե մի բան պլանավորում եմ, ինձ համար այլևս հետաքրքիր չի լինում։

- Սոցցանցերում տեղադրված Ձեր լուսանկարներից կարելի է ենթադրել, որ բավականին սերտ հարաբերություններ ունեք սիրված դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ: Հնարավո՞ր է առաջիկայում միասին նոր նախագծերում տեսնենք ձեզ:

- Ժաննան իմ ընկերուհին է, մեր ընկերությունն արդեն ինը տարեկան է ու տարիների հետ ավելի է ամրանում, չնայած մեկ-մեկ ուզում եմ սպանել նրա։ Աստված առաջ, նա նաև շատ լավ խաղընկեր է։ Մեծ հաճույքով կհամաձայնեմ, եթե նման առաջարկ լինի։

- Ես գիտեմ, որ Դուք մասնագիտությամբ մարզական լրագրող եք: Երբևէ աշխատե՞լ եք մասնագիտությամբ կամ ցանկություն ունե՞ք երբևէ զբաղվել լրագրությամբ:

- Երբեք ոչինչ չեմ բացառում, բայց ինձ ավելի հոգեհարազատ է այն, ինչ հիմա եմ անում։

- Ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից առաջիկայում, ե՞րբ կտեսնենք ձեզ նորից էկրաններին:

- Ինչպես արդեն նշեցի, նկարահանվում եմ «Սիրո հասակ» սիթքոմում. շուտով կրկին կլինեմ էկրաններին։

Մարիամ Նալբանդյան

Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ռուսաստանը կսահմանափակի հայկական կոնյակի մատակարարումները Փաշինյանի Պուտինին ուղղված ժողովրդավարության և ինտերնետի արգելափակման վերաբերյալ հայտարարություններից հետոՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում «Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից Մարշալ Բաղրամյանը զարմանքից կքարանար. Հայաստանը օգնություն է ուղարկել բանդերական ՈւկրաինայինՄեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը․ պատմության այս օրը (19 ապրիլ)Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով մոտ 3500 զոհի մասին ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԻրանը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմшհու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների Ապրիլի 19-ին ճանապարհներ կփակվենԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից Էրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Ավտովթար՝ Դիլիջանի թունելում․ վիրավոր կա Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն խաղացողի անունը Ովքեր են ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 թեկնածուները Ապարանում կասեցվել է լցակայանի բենզինի վաճառքը Սպասվում է անձրև և քամու ուժգնացումԱրման Ծառուկյանին և նրա ուղեկիցներին ինքնաթիռից իջեցրել են. ինչ է տեղի ունեցել Ինչ են քննարկել Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն Անթալիայում Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավորՓաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ջուր չի լինի մի քանի ժամ Ստեղծվում է Աբխազիայի միջոցով Հայաստան տանող նոր ցամաքային տրանսպորտային միջանցքՈւշադրության փոփոխություն. Էստոնացիները Վրաստանից տեղափոխվում են ՀայաստանԱրդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ»«Բադալյան. Իշխանության տարիներին էլ Փաշինյանը շարունակել է մնալ «դեղին լրագրող»»Ընդդիմությունը Հայաստանին խոստանում է խաղաղություն բարենպաստ պայմաններովԻշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ»Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ
Ամենադիտված