Վրաստանի իշխող կուսակցությունից հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներն իմաստ չունեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներն իմաստ չունեն:
«Պատժամիջոցները չեն գործում, և դա բացարձակապես բոլորն են ընդունում: Եթե նույնիսկ մենք դա չընդունենք, դա փաստ է և իրականություն: Վրաստանի կողմից կիրառված պատժամիջոցները որևէ դեր չեն կարող ունենալ», - Առաջին ալիքի եթերում ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով` իշխանությունները կենտրոնացած են նրա վրա, որ չանեն այնպիսի քայլեր, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել բնակչությանը և երկրին։