Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7-ամյա Մարիամը դպրոց չի գնում, չի ուզում, որ իրեն տեսնեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

hetq.am-ը գրում է.

Յոթամյա Մարիամը մեկուկես տարեկան հասակում դեմքով ընկել է վառարանի վրա, ինչից հետո փոխվել է թե նրա, թե նրա ընտանիքի կյանքը։ Բժիշկները նախ ասում էին՝ չի ապրի, հետո ասում էին՝ կապրի, բայց ողջ կյանքում կույր կմնա։

Բարեբախտաբար այս կանխատեսումներից որեւէ մեկը չի իրականացել։ Ծնողներն ասում են, սակայն, որ  Մարիամը չի կարողանում լիարժեք ապրել՝ դպրոցում նրան ծաղրում են, ասում են՝ վառված երեսով Մարիամ։

«Դեպքից հետո երեխային պետք է վիրահատեին, բայց ասացին՝ փոքր է, թույլ է, վիրահատությանը չի դիմանա, կմահանա, մենք էլ չհամաձայնվեցինք վիրահատությանը։ Հիմա էլ ասում են՝ երեխայի վիրահատության համար դեռ պետպատվեր հասնում է, բայց որ հիվանդանոց դիմում ենք, գումարի մասին է խոսակցություն բացվում։ Եթե իսկապես անվճար վիրահատության հնարավորություն կա, խնդրում ենք, որ մեզ դրա հնարավորությունը տան»,- ասում է հայրը՝ Դավիթ Ավագյանը:

Ծնողները պատմում են, որ Մարիամն ինքնամփոփ է։

«Դպրոցում խնդրեցի, որ առաջին հարկի դասարան տեղափոխեն, էդպես ավելի քիչ աշակերտների հետ է շփվում, ավելի քիչ են ծաղրում»,- պատմում է մայրը՝ Անուշ Մարտիրոսյանը։

Դավիթ Ավագյան․ «Մի անգամ գնացինք բժիշկի, բժիշկն ասաց՝ ինչու երեխայի դեմքը չեք լվացել։ Մարիամը սկսեց լացել։ Ասացի՝ բժիշկ, դա կեղտ չի, դեմքի սպիներն են»։

Ընտանիքի կրտսեր որդին ծնվել է սրտի արատով, միջնեկը՝ թոքաբորբով։ Ծնողները իրենց բոլոր միջոցներն ուղղում են երեխաների բուժմանը:

«Մենք փորձում ենք բուժել մեր երեխաներին, զբաղվում ենք բոլորով՝ չնայած ֆինանսական ծանր վիճակին։ Մենք գիտենք, որ ամեն դժվարություն կարող ենք հաղթահարել, բայց հիմա առաջնայինը Մարիամն է, որ նա կարողանա լիարժեք կյանքով ապրել ու վայելել իր մանկությունը»:

Մարիամն օրերով դպրոց չի գնում, ասում է՝ չեմ ուզում, որ ինձ տեսնեն։

Մայրը պատմում է, որ անհանգստանում է դստեր  ապագայի համար եւ վիրահատությունը անհրաժեշտ է համարում։ «Մենք ընտանիք կազմելիս երազում էինք առողջ ու երեխաներ ունենալու մասին։ Ամեն ինչ այլ կերպ ստացվեց, բայց մենք երջանիկ ենք»։

Մարիամը սիրում է նկարել, իսկ իր երազանքների մասին չի խոսում։

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է
Ամենադիտված