Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ պաշտպանության նախարարության «Վոյեննոյե օբոզրենիե» հանդեսը տեղեկացրել է, որ Ռուսաստանը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղակայել է «Նեբո-Մ» կոչվող ռադիոտեղորոշիչ գերհզոր համալիրներ:

Հեղինակ Եվգենի Դամանցևը հոդվածում նշում է, թե «Նեբո-Մ» համակարգը արժանի պատասխան է լինելու Ադրբեջանի կողմից ձեռքբերված իսրայելական «Green Pine» ռադարներին և կարող է վերահսկել նաև Թուրքիայի, Վրաստանի, Սիրիայի ու Իրաքի օդային տարածքները, իսկ ՆԱՏՕ-ի ու Իսրայելի օդուժի ցանկացած չհաստատված գործողություն Մերձավոր Արևելքում,- շարունակում է Դամանցևը,- կֆիքսվի Գյումրիի բազայում:

  

Խոսելով «Նեբո-Մ»-ի նշանակության մասին՝ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ասում է, որ նշված կայանը լավ ռադիոտեղորոշիչ համակարգ է նախատեսված օդային թիրախներ հայտնաբերելու համար:

«Ընդհանրապես ռադիոտեղորոշիչ կայանը զենք չէ, ուստի այն չի կարող ռազմավարական նշանակություն ունենալ: Սա պարզապես շատ լավ, օգտակար միջոց է օդային թիրախներ հայտնաբերելու համար, այսինքն՝ դա ամրապնդում է այն երկրի հակաօդային պաշտպանությունը, որն ունի այդ համակարգը»,- ասաց Խրամչիխինը:

Փորձագետի խոսքերով՝ «զենքը չի մտածում, թե ում համար է ինքը նախատեսված, այլ օգտագործվում է այնպես, ինչպես իրեն կառավարող մարդիկ են ուզում՝ իր հնարավորություններին համապատասխան», ուստի համակարգը կարող է օգտագործվել ցանկացածի դեմ՝ կախված տվյալ իրավիճակից, լինի Թուրքիան, Ադրբեջանը կամ մեկ այլ պետություն:

«Վրացական մամուլը ուշադրություն դարձրել է Գյումրիի ռազմաբազայի նոր ձեռքբերման մասին տեղեկությանը», նշեց թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն՝ ավելացնելով.

«Չէի ասի, թե Ռուսաստանը այդ համակարգը տեղադրել է Հայաստանում միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նմանատիպ կայան է տեղակայել իր տարածքում: Այս իրադարձությունը անհրաժեշտ է դիտարկել ավելի գլոբալ գործընթացների ու իրադրության համատեքստում, նկատի ունեմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները: Ըստ էության, Ռուսաստանը, որպես ռազմաքաղաքական խաղացող, ներկայացնում է իր ռազմաքաղաքական հավակնությունները Մերձավոր Արևելքում»:

Հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը Վրաստանի անվտանգության տեսանկյունից, Վասաձեն պատասխանեց, որ հաշվի առնելով Վրաստան-Ռուսաստան բավական բարդ հարաբերությունները և այսօրվա «զինադադարի վիճակը» երկու երկրների միջև՝ բնական է, որ այս փաստը չի կարող չմտահոգել վրացական կողմին:

«Բնականաբար, ինքը Վրաստանը չի կարող ադեկվատ քայլեր ձեռնարկել, բայց կողջուներ այդպիսի քայլերը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից: Ճիշտ է, մենք չգիտենք, թե ինչպես իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, բայց ինքը ՆԱՏՕ-ն հայտարարել է Սև ծովը՝ իր կենսական շահերի գոտի, և դրան միացել են նաև այնպիսի անդամ պետություններ, ինչպիսիք են Ռումինիան և Բուլղարիան: Եվ ի դեպ, եղան խոսակցություններ այն մասին, որ ֆրանսիացիները պատրաստ են հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել Վրաստանին և միացնել Վրաստանը ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին: Կրկնում եմ՝ չկան հստակ երաշխիքներ, որ դա կլինի շնորհիվ այն հանգամանքի, որ Վաշինգտոնում իշխանության է եկել Թրամփի վարչակազմը, և հայտնի չէ՝ ինչ կլինի, բայց եթե դա լինի, ապա վրացական հանրությունը, համենայնդեպս, կողջունի Վրաստանի միացումը ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ին»,- ավելացրեց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

Մոսկվայի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսեյ Մախլայը չի հերքում Վրաստանի գործոնը՝ ասելով, որ Հայաստանում «Նեբո-Մ»-ի տեղակայումը կարող է կապված լինել Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ստեղծման հեռանկարի հետ, իսկ ընդհանրապես «Նեբո-Մ»-ը, փորձագետի խոսքերով՝ կամրապնդի Ռուսաստանի զինուժի խմբավորումը Հայաստանում և կնպաստի տարածաշրջանում ուժերի հավասարակշռման վերականգմանը կամ ամրապնդմանը՝ հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում:

- Պարոն Մախլայ, հոդվածում նշվում է, որ «Նեբո-Մ»-ի տեղակայումը Հայաստանում արժանի պատասխան կլինի Ադրբեջանի կողմից իսրայելական ռադարի ձեռքբերմանը, իսկ ավելի լայն իմաստով՝ այն հնարավորություն կտա վերահսկել Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Վրաստանի օդային տարածքները: Ռազմաքաղաքական ի՞նչ նշանակություն ունի այս համալիրը:

- Դուք արդեն պատասխանեցիք բոլոր հարցերին: Այո, իսկապես, նախորդ տարվա նոյեմբերից հայտնի է, որ ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը, և այսօր իրականացվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի Երևանը Ռուսաստանից ստանա նոր զինտեխնիկա, ընդ որում դա այնպիսի տեխնիկա չէ, որը մնացել է պահեստներում, այլ լրիվ նոր տեխնիկա է:

Մենք գիտենք, որ վերջին շրջանում շատ լուրջ կերպով զինվել է Ադրբեջանը, որը սկսել է զգալիորեն գերազանցել Հայաստանին իր սպառազինությամբ, իսկ մենք հիշում ենք ռազմական վերջին կոնֆլիկտը, որ եղավ Լեռնային Ղարաբաղում: Ուստի Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ռազմական ուժերը հավասարեցնելու ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը չգայթակղվի հակամարտությունը ռազմական ուղիով լուծելու հեռանկարով, և Ադրբեջանի կողմից իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերի ձեռքբերմանը ի պատասխան՝ տեղակայվում են «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ կայաններ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում: Սա տրամաբանական պատասխան է:

Նախ, պետք է նշել, որ «Նեբո-Մ»-ը շատ արդիական համակարգ է, որը նախազգուշացնում է հրթիռային հարձակման մասին: Այն նաև հանդիսանում է ռադիոտեղորոշիչ կայան հեռու տարածությունների համար, ինչպես նաև ռադար, որը տվյալներ է տալիս զենիթա-հրթիռային ստորաբաժանումներին թիրախների գտնվելու վայրի մասին: Ռուսաստանում այսպիսի համակարգերը թվով 10-ն են: Սա շատ մոբիլ և հզոր միջոց է: Սա ցույց է տալիս, որ այս համակարգերը նախատեսված են հարավարևմտյան ուղղության պաշտպանությունը ուժեղացնելու համար: Այստեղ նկատվում է, մասնավորապես, Թուրքիայում ռազմաբազա ունեցող ԱՄՆ-ի հետախուզության շատ մեծ ակտիվություն: Մենք գիտենք՝ Ամերիկան բազաներ ունի նաև արաբական երկրներում, իսկ հետագայում նաև Թուրքիան է պատրաստվում օպերատիվ-մարտավարական, բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնել իր տարածքում:

Նշված համակարգը կարող է 200-250 կմ հեռավորության վրա հայտնաբերել թիրախները, ճշգրտել հրթիռների հարվածները և այդպես շարունակ: Այսպիսով՝ սա զգալիորեն ուժեղացնում է Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի խմբավորումը, նպաստում է օպերատիվ-մարտավարական բաղադրիչի համատեղ ամրապնդմանը ռազմական իմաստով: Հայտնի է, որ դրանից առաջ Հայաստանում տեղակայվել էին նաև «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, որոնք տրամադրվել են առանձին համաձայնագրի շրջանակներում: Այս ամենը փոխկապակցված է, որպեսզի հավասարեցվի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում:

Ընդհանրապես Ռուսաստանի և Հայաստանի միջև միջոցառումների շատ մեծ համալիր է իրականացվում: Մեծ ուշադրություն է հատկացվում ռուս-հայկական համատեղ ռազմարդյունաբերությանը ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության, օդուժի և այլ ոլորտներում:

- Դուք նշեցիք «Երկաթե գմբեթի» մասին: Ադրբեջանցիները հայտարարում էին, թե Ադրբեջանը կարող է դրանով հակազդել «Իսկանդերի» հրթիռներին, բայց չէ՞ որ «Երկաթե գմբեթի» հակահրթիռները իրականում ի զորու չեն ոչնչացնել այդ քաշի և այդ ծավալի հրթիռներ:

- Միանշանակ ճիշտ է, չեն կարող: Ուզում եմ ասել, որ ռազմական պայմանագրերի ու համատեղ նախագծերի բոլոր այդ նրբերանգներն ու մանրամասները, այս ամենը նախատեսված է ոչ միայն Հայաստանի, այլ այս տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համար:

«Նեբո-Մ»-ի տեղակայումը կապված է նաև այն հանգամանքի հետ, Վրաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ական շատ մեծ խմբավորում տեղակայել իր տարածքում, իսկ դա հեռու չէ, գտնվում է շատ մոտ տարածության վրա:

- Իսկ լայն համատեքստը, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն է և Ռուսաստանի քաղաքականությո՞ւնը:

- Ոչ, սա Ռուսաստանի քաղաքականությունն է՝ ուղղված տարածաշրջանում հավասարակշռության ամրապնդմանը, քանի որ, եթե Վրաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի ռազմական բազաներ տեղադրել իր տարածքում, ապա, իհարկե, անհրաժեշտ է ինչ-որ կերպ հակազդել դրան:

Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Ամենադիտված