Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքսուալ երևալու ձգտում, թե՞ ինքնահաստատման միջոց.հայ աղջիկների ծխելու պատճառները...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ծխելը վնասակար է առողջությանը»...կարդում ենք ծխախոտի ցանկացած տուփի վրա, սակայն առողջապահության նախարարության զգուշացումները հայ տղամարդկանց երբևէ ետ չեն պահել օրվա մեջ հաճախ մի ամբողջ տուփ ծխախոտ օգտագործելուց:

Շատ ավելի ցավալի երևույթ է, երբ դպրոցականները ծնողներից թաքուն, իրենց մոտ եղած վերջին գումարով ծխախոտ են գնում՝ շենքի շքամուտքում ընկերների հետ ծխելու նպատակով:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

Վերջին ժամանակներում ակնհայտորեն ավելացել է երիտասարդ հայ աղջիկների թիվը, որոնք առօրյայում ծխախոտ են օգտագործում: 

Ես սոցիոլոգ չեմ և հատուկ ուսումնասիրություններ չեմ արել, սակայն երբ երեկոյան ժամերին մտերիմներիս հետ որևէ տեղ գնում ենք սուրճ խմելու, գրեթե չկա մի սեղան, որի առջև ծխախոտը ձեռքին աղջիկ նստած չլինի:

Չեմ դատապարտում որևէ մեկին ու չեմ փորձում քարոզ կարդալ: Բավական է միայն համացանցում եղած հոդվածները փորփրել, և պարզ կդառնան ծխախոտի վնասները կանացի օրգանիզմին:

Картинки по запросу

Հետաքրքիր է՝ ինչու են հայ աղջիկները սկսել համատարած ծխել: Ավելի փոքր տարիքի աղջիկները, թերևս, նման կերպ ցանկանում են ցույց տալ, որ ինքնուրույն են, հասուն են ու կարող են անել այն, ինչ ուզում են:

21-րդ դարում ամեն ինչ հասանելի է, չկան սահմաններ ու սահմանափակումներ, չկան «չի կարելի»-ներ:

Ծխելու այլ պատճառներ էլ կան: Ես մի անգամ հարցրեցի ինձ ծանոթ աղջիկներից մեկին՝ ինչու է սկսել ծխել, իսկ նա շատ հանգիստ պատասխանեց. «Դե իմ շրջապատում սկսեցին ծխել, մոտիկ ընկերուհիս էլ ծխեց, ես էլ ուզեցի փորձել»:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

Աղջիկների մի մասն էլ կպատասխանի. «Ծխող կանայք գայթակղիչ են տղամարդու համար, կինոներում եմ տեսել», սակայն հենց այդ նույն ֆիլմերն արտադրող Արևմուտքում վաղուց ընկրկել է ծխող աղջկան բնական երևույթ համարող միտումը:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

Հայկական միջավայրում էլ ծխող աղջիկների նկատմամբ հակասական վերաբերմունք կա: Ճանաչում եմ աղջիկների, որոնք իրենց սիրած տղամարդկանցից թաքցնում են, որ ծխում են: Հայ տղամարդկանց մի մասը ծխող կանանց մասին, կարծում եմ, կասի. «Ոչ մի վատ բան չեմ տեսնում, երբ աղջիկը ծխում է, ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչ անի», մյուս մասը՝ «հայ աղջկան սազական չի, եթե հայ աղջիկը ծխում է, ուրեմն լավ պահվածքի տեր չէ», անձամբ բազմիցս եմ լսել. «ընկերուհիս ծխում ա, բայց իմ խաթեր կթարգի, ես չեմ թողի, կջղայնանամ, էլ չի ծխի»:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

 

 Որոշներն էլ այն թյուր կարծիքի են՝ իբր ծխելն ազնվական կանանց է բնորոշ:Հայ աղջիկների՝ ծխելու առաջնային պատճառներից մեկը, ըստ իս, մեր օրերի չափազանց լարված ու սթրեսային կյանքն է: Խորհրդային տարիներին կյանքն ավելի հանգիստ էր, համենայն դեպս այդպես են նկարագրում: Աղջիկն ավարտում էր դպրոցը, ընդունվում համալսարան, որից հետո քիչ թե շատ ապահովված էր աշխատանքով, իսկ աշխատելու ընթացքում էլ գտնում էր իր կեսին, ամուսնանում:

Եվ եթե անգամ աղջիկը չէր կարողանում հարմար աշխատանք գտնել, ծնողները ֆինանսապես օգնում էին: Այժմ պատկերն այլ է. թե՛ դպրոցական, թե՛ բարձրագույն կրթությունը դարձել է թանկ հաճույք, բացի այդ ավարտելուց հետո չափազանց բարդ է աշխատանք գտնել:

Похожее изображение

Հայ աղջիկների մեծ մասը հարկադրված է շատ վաղ ինքնուրույն կյանք մտնել, ինքնուրույն աշխատանք գտնել, շրջապատ ստեղծել, կրել պատասխանատվություն, պատանի հասակում տեսնել դժվարություններ, անկումներ, հուսախաբություններ:

Կյանքը չափազանց արագ է զարգանում, առաջ գնում, և ժամանակակից հայ աղջիկը փորձում է քայլել կյանքին համընթաց՝ սեփական ուժերով որևէ բանի հասնելու նպատակով:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

 Բացի այդ, 21-րդ դարը տեխնիկայի ու տեխնոլոգիայի, չոր հաշվարկների ու անձնական ամբիցիաների գերակայության շրջան է, բարդ է գտնել գրքերում նկարագրված անկեղծ ու մաքուր սեր և հարաբերություններ:

Ահա այս ամենը յուրաքանչյուր հայ աղջկա կյանքի այս կամ այն ժամանակահատվածում սթրեսի ու լարվածության հիմք է հանդիսանում, դրա արդյունքն էլ հաճախ՝ ծխախոտի օգտագործումն է:

Այնուհանդերձ, փորձեք վարել առողջ ապրելակերպ, իսկ ծխելը փոխարինել ձեր բարին կամեցող մարդկանց հետ անցկացրած ժամանակով:

 

Նյութի հեղինակ՝ Մարիամ Մելքոնյան

Ղրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձելՖինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»
Ամենադիտված