Կադիրովը կոչ է արել «վերցնել Կիևը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիան չի կարելի դադարեցնել, անհրաժեշտ է ավարտին հասցնել սկսածը և գրավել Կիևը։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Գրոզնիում ռազմական ուժերի լայնածավալ հավաքի ժամանակ։
«Ես հայտարարում եմ, որ պետք է ավարտին հասցնել սկսածը, ոչ թե դադարեցնել։ Մենք պետք է գնանք Կիև և վերցնենք Կիևը: Եթե մեզ թողնեին Կիևի մոտ, ավելի քան վստահ եմ, որ կմտնեինք Կիև և կկարգավորեինք։ Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ պատրաստ ենք գնալ ցանկացած վայր՝ ցանկացած բարդության հրաման կատարելու համար»,- Չեչնիայի ղեկավարի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։