Բայդենը բացատրել է Պուտինի մասին իր խոսքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է իր խոսքերը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով` հայտարարությունը, թե Պուտինը «ռազմական հանցագործ» է, Վաշինգտոնի քաղաքական դիրքորոշումը չէ, այլ ընդամենը անձնական վրդովմունքի արտահայտություն։
Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի ղեկավարությունը փոխելու քաղաքականություն չունի։
Մարտի 28-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության հարցերով խորհրդական Ամոս Հոքսթինը վստահեցրել է, որ Բայդենի կոշտ արտահայտությունները Ռուսաստանի նախագահի հասցեին չեն արտացոլում Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումը։ Նա ընդգծել է, որ այս հայտարարություններն արվել են էմոցիաների պատճառով։