Դաշնակիցները երես թեքեցին Բայդենից Պուտինի մասին խոսքերից հետո. Bloomberg
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հակառուսական հռետորաբանությունը մարտի 26-ին Վարշավայում իր ելույթի ժամանակ առաջացրել է երկրի ամենամոտ գործընկերների սուր դժգոհությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Bloomberg-ի սյունակագիր Թոնի Չուչկային։
Լրագրողի խոսքով՝ շատ արեւմտյան քաղաքական գործիչների դուր չեն եկել Սպիտակ տան ղեկավարի ոչ դիվանագիտական հայտարարություններն ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ դաշնակիցները նախազգուշացրել են Բայդենին Մոսկվայի հետ պոտենցիալ վտանգավոր առճակատման հրահրման մասին։
Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միացյալ Թագավորության կառավարությունն ամեն ինչ արեցին նրա ցնցող ելույթից հեռու մնալու համար, պնդում է Չուչկան։
Մարտի 26-ին Բայդենը, ելույթ ունենալով Վարշավայում, ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունը «երբեք Ռուսաստանի համար հաղթանակ չի լինի», իսկ Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»։