Հայտնի է` որտեղ և երբ կկայանան Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, որոնք կանցկացվեն մարտի 29-ին, փակ կլինեն մամուլի համար»։ Այս մասին երկուշաբթի օրը՝ մարտի 28-ին, հայտարարել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակում։
Թուրքիայի ղեկավարի գրասենյակից հայտնել են նաեւ, որ պատվիրակությունների միջեւ բանակցությունները տեղի կունենան վաղն առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 10:30-ին, «Դոլմաբահչե» նախագահական նստավայրում։