ՌԴ զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը. Ռուդսկոյ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը, վերահսկում են Խերսոնի շրջանը և Զապորոժիեի շրջանի մեծ մասը՝ հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ տնօրինության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում տարբեր ուղղություններով: Արդյունքում ռուսական զորքերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը: Խերսոնը և Զապորոժիեի շրջանի մեծ մասը գտնվում են նրանց լիակատար հսկողության տակ»,- ասել է Ռուդսկոյը: