Էրդողանը հեռախոսազրույցներ կանցկացնի Զելենսկու, ապա Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, գրում է Hürriyet թերթը:
«Այսօր ես բանակցություններ կունենամ (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հետ, հնարավոր է, որ այս շաբաթավերջին կամ շաբաթվա սկզբին կրկին բանակցություններ ունենամ Պուտինի հետ։ Այս բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ-ում ընթացող բանակցությունները»,- ուրբաթ ասել է Էրդողանը: