Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու պահանջով դիմել է ՄԻԵԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

«Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։

Միջանկյալ միջոցի պահանջում ներկայացվել է նաև մարտ ամսին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության՝ այդ թվում դպրոցների նկատմամբ անկանոն կրակահերթի արձակման դեպքերը, որի արդյունքում վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակը և Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից։ Եղանակային այս սուղ պայմաններում Արցախի ողջ բնակչությունը՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները ստիպված են գոյատևել առանց բնական գազի։

Նման ոտնձգությունները ուղիղ սպառնալիք են ոչ միայն Խրամորթ գյուղի, այլև Արցախի ողջ բնակչության համար։

Հիմնվելով այս փաստերի վրա և դրանք համադրելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը արձանագրել է, որ Ադրբեջանի գործողությունները ուղիղ վտանգում են Արցախի բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող հիմնարար իրավունքները եւ անդառնալի կորստի սպառնալիք են պարունակում։ Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը։

Մարտի 25-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է նաեւ Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված վերը նշված խախտումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին
Ամենադիտված