Բայդենը կոչ է արել հեռացնել Ռուսաստանին G20-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում ելույթի ժամանակ ասել է, որ անհրաժեշտ է համարում Ռուսաստանին հեռացնել G20-ից։
Միաժամանակ նա նշել է, որ այս հարցում վերջնական որոշում կարող է կայացնել միայն G20-ն ինքը։ Ամերիկացի առաջնորդը նաև հանդես է եկել Ուկրաինային G20-ի հաջորդ հանդիպմանը հրավիրելու նախաձեռնությամբ։
Բացի այդ, Բայդենն ասել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունները կառաջացնեն սննդի պակաս աշխարհում, սակայն ԱՄՆ-ն և ԵՄ-ն աշխատում են հետեւանքները մեղմելու ուղղությամբ։