Գերմանիայի կանցլերը բանակցություններ է վարել Պուտինի և Զելենսկու հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կրկին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և տեղեկացվել դիվանագիտական լուծում գտնելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի ջանքերի ներկա վիճակի մասին։ Կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ է արել արագ դադարեցնել կրակը և բարելավել հումանիտար իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինի հետ զրույցից հետո Շոլցը զրուցել է Զելենսկու հետ։ Կանցլերին հայտնել են «ներկայիս իրավիճակի և բանակցային գործընթացի» վերաբերյալ Ուկրաինայի նախագահի գնահատականի մասին։