ՌԴ-ն հակաեվրոպական ճակատ է բացել. Զելենսկու գրասենյակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից գազի վճարումները ռուբլով փոխանցելը։ Նա կարծում է, որ սա համաշխարհային հակամարտության էսկալացիայի երկրորդ քայլն է։
«Ռուսաստանի Դաշնությունը հակաեվրոպական ճակատ է բացել։ Ֆինանսական։ Պուտինը հայտարարեց գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու և դոլարի ու եվրոյի մերժման մասին, ինչը կառաջացնի գործառնական ձախողումներ, ճնշում հասարակական կարծիքի վրա։ Սա երկրորդ քայլն է դեպի էսկալացիա։ Առաջինն օգնության համար եվրոլոգիստական կենտրոններին հարվածելու սպառնալիքներն են»,- Twitter-ում գրել է Պոդոլյակը։