Պեսկովը նշել է Մարիուպոլում ռուս զինվորականների գործողությունների հիմնական նպատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մարիուպոլում ռուս զինվորականների գործողությունների հիմնական նպատակը քաղաքն ազգայնական ստորաբաժանումներից մաքրելն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նաեւ նշել է, որ որոշ ուկրաինացիներ համագործակցում են ռուս զինվորականների հետ։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի օկուպացիան Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակը չէ: