ՌԴ-ն հայտարարել է, որ կապ չունի Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների դադարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան կապ չունի Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների դադարի հետ, հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք անընդհատ կրկնում ենք, որ Ռուսաստանն այս դադարի հետ կապ չունի»,- ասել է նա։
Ջաղարյանը հավելել է, որ Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցային գործընթացը կարող է սկսվել Նավրուզի տոնակատարությունից մեկ շաբաթ անց։