Երևան-Արմավիր ավտոճանապարհին 58-ամյա վարորդը ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 58-ամյա Շահեն Արշակյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու ծառերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շ. Արշակյանն ու ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Բագրատ Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։