Չեզոք կարգավիճակ․ Լավրովը թվարկել է, թե ինչ փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը կավարտվեն համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ, որը կներառի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և անվտանգության հարցերը, ինչպես նաև «Ռուսաց լեզվի» օրենքի մասին հարցը։ ՌԴ արտգործնախարարի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մեր գործողությունները Ուկրաինայում կավարտվեն համապարփակ փաստաթղթի ստորագրումից հետո, որը ներառում է անվտանգության հարցերը, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ՝ տալու հարցը՝ անվտանգության երաշխիքներով և, իհարկե, օրենսդրական դաշտ բերելով ռուսաց լեզվի, ռուսերեն կրթության և ռուսական լրատվամիջոցների հարցը»,- ասել է Լավրովը։