Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Մարտան, ով հանրությանը նորովի ներկայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում, որի ընթացքում պայքարեց մինչեւ եզրափակիչ փուլ:

-  Մարտա, «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հետո այլ կերպ ներկայացաք հանդիսատեսին, ավելի շատ երկրպագուներ ձեռք բերեցիք ու շատերին ծանոթացրիք Ձեր երգեցողությանը: Երբ երգիչը բարձր նշաձող է սահմանում, պատավորություն է  ստանձնում հետագայում նոր բարձրունքներ գրավել: Այս առումով ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա ուղին:

-  Նախ շնորհակալ եմ լավ կարծիքի համար: Ինձ շատ հաճելի էին անցած ամիսները, ես ձեռք բերեցի երկրպագուներ, կամ պարզապես մարդիկ, ովքեր հավանեցին այն, ինչ ես անում եմ: Շատ անգամ ինձ մոտ եղել է մեծ ցանկություն մասնակցել որեւէ նախագծի, որտեղ կկարողանամ երգել կենդանի եւ ներկայացնել այն երգերը, որոնք ես եմ ուզում ու լսում, եւ դրանով իմ աշխատանքից հաճույք ստանալ: Ինչ վերաբերվում է պարտավորությանը, ես պարտավոր եմ առաջինը ինքս ինձ պարզապես չկորցնելու իմ տեսակը, թեեւ, եթե կորցնելու լինեի, ապա տարիներ առաջ արդեն դա կլիներ: Ես չեմ կարող ստաբիլ լինել էկրաններին ու նույն ստաբիլությամբ մեր օրերում անընդհատ նոր երգեր, տեսահոլովակներ ունենալ: Դրա ցանկությունն էլ չունեմ, բայց փոխարենը ունեմ մեծ ցանկություն անել քիչ, բայց որակով աշխատանքներ այն մարդկանց համար, ովքեր սպասում են այդ ամենին:

- Տարին նոր է մեկնարկել, սա նշանակում է, որ առջեւում ունեք շատ ժամանակ` հետաքրքիր աշխատանքներ ներկայացնելու: Հիմա նոր մտքեր կա՞ն:

- Չեմ կարող ոչինչ խոստանալ: Ես ոչինչ չեմ պլանավորում: Եթե լինում են առաջարկներ կամ որակյալ նախագծեր, սիրով համաձայնվում եմ: Ես աշխատում եմ ըստ ցանկության, ըստ պահի ու առաջարկների: Նոր գործերի մասին կխոսեմ այն ժամանակ, երբ դրանք արդեն պատրաստ լինեն:

- Մարտա, յուօրինակ ոճ ու երաժշտական ճաշակ ունեք: Հետաքրքիր է` այս ճանապարհն ու ոճն ընտրելու նախապատմությունը:

- Շնորհակալ եմ: Չեմ կարող ասել, թե ես այսպիսին եմ ծնվել, քանի որ գուցե ծնվեի այլ ընտանիքում ու լինեի ուրիշ ոճով, ուրիշ նախասիրություններով ու տեսակով: Դրա համար երեւի թե ընտանիքիս տված երաժշտական դաստիարակությունից է գալիս իմ այսօրվա անփոփոխ ոճն ու տեսակը: Հետագայում արդեն իմ ուսուցիչները ավելի հիմնովին դաստիրակաեցին իմ արվեստը: Ես չեմ հոգնի կրկնել, որ Արթուր Գրիգորյանի շնորհիվ է, որ չկորցրեցի ու երբեք էլ չեմ կորցնի իմ ոճն ու տեսակը, քանի որ նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել:

-Ձեր երաժշտական ոճի թեման շարունակելով` հետաքրքիր է, թե ծրագրեր չունե՞ք արդյոք արտերկրում գործունեություն ծավալելու, քանի որ, եթե Հայաստանում այդ ոճը դեռեւս լիովին «մարսված» չէ հանդիսատեսի կողմից, ապա արտերկրում այն շատ մեծ տարածում ունի:

- Չեմ կարող խոսել նման հարցերի շուրջ, քանի որ անիրական թեմաներ են այս պահին:

-Մարտա, որքանով հասցրել եմ հետեւել, բրենդներից մեկի մոդելն եք ներկայանում: Մոդելային կարիերա սկսելու մտադրություն ունե՞ք:

- Անցած տարի մի քանի բրենդների մոդել եղել եմ: Եթե լինեն առաջարկներ, որոնք կհամապատասխանեն ինձ ու իմ պայմաններին, սիրով կհամաձայնեմ նկարահանվել: Ես սիրում եմ մոդելային կարիերան, սիրով եմ անում այդ աշխատանքը ու մեծ հաճույք եմ ստանում:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետՀայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավորՄեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումըԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerԾանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպությունBloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. ՄադյարԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԵրևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը«Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով»Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականությանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ԿոպիրկինՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում․ ի՞նչ կփոխվի«Փաշինյանը փորձում է հայերի ձայները շահել խոստանալով հրաժարական տալ, բայց նրանք նրան չեն հավատում»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՍահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ«Յուվենտուս»-ը հաղթանակ է տարել «Օմոնիա»-ի նկատմամբ․ ԵԼ-ի և ԿԼ-ի խաղային օրվա արդյունքներըՀանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը. պատմության այս օրը (Նոյեմբերի 27)ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. PoliticoՎթար է․ ջուր չի լինելուԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանՄեքսիկայում զինվшծ հարձակամն հետևանքով 26-ամյա ֆուտբոլիստ է մահացելՄենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. ԹրամփԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՋուր հավաքեք․ ջուր չի լինելու36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Ամենադիտված