ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել՝ անձնակազմի 4 անդամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիայի հյուսիսում զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել ամերիկյան ռազմական MV-22B Osprey ինքնաթիռը, որում գտնվել է անձնակազմի չորս անդամ, հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսին պատկանող ինքնաթիռը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» կոչվող զորավարժություններին։ Վթարը տեղի է ունեցել եղանակային դժվարին պայմաններում՝ Նորդլենդ շրջանում։
Փրկարարական ուղղաթիռը և նորվեգական «Օրիոն» ռազմական ինքնաթիռը որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները։
Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է բեկորների հայտնաբերումը` նշելով, որ դրանց մոտ «կենդանության նշաններ չկան»։