Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունում վերադասավորումներ են սպասվում․ Փաշինյանը նոր նախարարներ կնշանակի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ ողջ աշխարհը զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով և դրա հնարավոր հետևանքները մեղմացնելու ուղիներ է մտմտում, Հայաստանի գործող վարչախումբը թիթեռ է նկարում։ Ավելի ճիշտ, վերադասավորումներ է իրականացնում, բացառապես մեկ նպատակով՝ ամրապնդել Նիկոլ Փաշինյանի դիրքերը առաջիկա հնարավոր զարգացումներից առաջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին կուսակցության վերնախավը զբաղված է ոչ թե կենսական նշանակության խնդիրների լուծմամբ, այլ քննարկում է նոր նախարարների թեկնածությունը։ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկա տասնօրյակում առնվազն հինգ նոր նախարարներ նշանակել, քանի որ դժգոհ է գործող նախարարներից մի քանիսի աշխատանքից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն աներկբա որոշել է հրաժեշտ տալ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ Իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում վերջին նախաձեռնությունը ծաղրի առարկա էր դարձել։ Թեև վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում դրվատանքով էր խոսում աղամանների և ծխելու դեմ նախաձեռնությունների մասին, իշխող ուժը չափազանց դժգոհ է իր խոսքով ամենախոշոր ռեֆորմների նկատմամբ հանրության շրջանում ձևավորված մթնոլորտից։

Նախարարի մեկ հաստիք էլ ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, երբ Վահագն Խաչատուրյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը։ Նախարարների հնարավոր թեկնածուների անունները խիստ գաղտնի են պահվում, դրանց մասին հատուկենտ մարդիկ գիտեն, որոնք Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից են։ Այդուհանդերձ, խոսում են, որ նախարար կդառնան ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԻՆ առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ ՔՊ-ում նաև համառ շշուկներ կան, որ Փաշինյանը նախարարի պաշտոն է խոստացել նախկին ոստիկան, ներկայումս պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի աշխատանքից, սակայն առայժմ նրան փոխարինող գտնել չի հաջողվում։ Չի բացառվում, որ նրան էլ ազատեն զբաղեցրած պաշտոնից, իսկ նախարար նշանակեն հենց Արմեն Խաչատրյանին։

Նարեկ Հայրապետյան

«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղի
Ամենադիտված