Այսօր Դանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԴանիայի խորհրդարանում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձեւ կքննարկվի: Բանաձեւը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten, Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը եւ Ռասմուս Նորդքվիստը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով: Հիմնական թիրախներն են հանդիսանում խորհրդարանի այն անդամները որոնք պայքարում եմ ցեղասպանության ճանաչման համար:
Սակայն դանիացի քաղաքական գործիչները նշում են, որ ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:
Գյուլլինք քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկի դիտարկմամբ, պատմաբաններն արդեն տվել են իրանց գնահատականը տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն, հիմա հերթն արդեն քաղաքական գործիչներին է:
Գյուլլինք քաղաքի թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Քարեն Յեփփեի կողմից հանձնված մի քանի տասնյակ նմուշներ, որոնք հանդիսանում են Ցեղասպանությունը փաստող անհերքելի ապացույցներ: