Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը չի առարկում Ուկրաինայի առաջարկին, որ Թուրքիան անվտանգության երաշխավորներից մեկը դառնա․ Չավուշօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը չի առարկում Ուկրաինայի առաջարկին, որ Թուրքիան անվտանգության երաշխավորներից մեկը դառնա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Լվովում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կողմ է, որ Թուրքիան ներառվի անվտանգության հնարավոր համաձայնագրի երաշխավորների թվում, իսկ Մոսկվան դրա դեմ առարկություն չունի։ «Այս պատերազմում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել արյունահեղությունը։ Թուրքիայի ղեկավարությունը, ի դեմս անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»,- վստահեցրել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու Անկարայի ջանքերը շարունակվում են Բելառուսում սկսված ռուս-ուկրաինական բանակցություններին զուգահեռ։

Նրա խոսքով, հենց սրա հետ է կապված Անթալիայում արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու թուրքական կողմի նախաձեռնությունը եւ հետագա այցերը Մոսկվա ու Լվով։ «Երեկ Մոսկվայում ես հույս հայտնեցի, որ Ուկրաինայի հարցով հերթական հանդիպման անհրաժեշտությունը կվերանա, քանի որ պատերազմը կդադարի, եւ խաղաղությունն ու կայունությունը կտիրի Ուկրաինայում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ երկու երկրներ [Ռուսաստան եւ Ուկրաինա] կատարած այցերի արդյունքները զինադադարի հույսեր են արթնացրել։ «Նախագահ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, իսկ այսօր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը»,- հայտնել է թուրք նախարարը։

«Ուկրաինայի տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցության հարցում Անկարայի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս վերաբերմունքը Թուրքիայի սկզբունքային քաղաքականության, մեր երկրների միջեւ դաշինքի եւ ռազմավարական գործընկերության բնական արդյունքն է»,- ասել է Չավուշօղլուն։

Նախարարը հայտնել է, որ Կիեւում «P5+Թուրքիա եւ Գերմանիա» բանաձեւով անվտանգության երաշխիքների առաջարկ է հնչել, որին ռուսական կողմը դեմ չի արտահայտվել։ «Իմ կարծիքով, այս նախաձեռնությունը վերջնական աջակցություն կստանա»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նաեւ հայտնել է, որ եթե հարթակ ձեւավորվի պայմանավորվածության հասնելու համար այն հարցերի շուրջ, որոնք մոտ են համաձայնեցմանը, մեծ է Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպման հավանականությունը։

Նա հիշեցրել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպելու ուկրաինացի առաջնորդի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Անկարան պատրաստ է նման երկխոսություն կազմակերպել։ Միաժամանակ Թուրքիան առաջարկել է բնակչության տարհանման նպատակով հրադադարի պայմանավորվածությունների մոնիթորինգին միջազգային կառույցների ներգրավել։

Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված