Զելենսկու գրասենյակից նշել են ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մոտավոր ժամկետները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշել է, թե երբ է հնարավոր Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ տեղեկացնում է Lenta.ru-ն։
Նրա խոսքով՝ գործընթացը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ։
Պոդոլյակի խոսքով՝ թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական պատվիրակություններն այս պահին իրենց դիրքերում են։
«Վիճելի կետերի համաձայնեցումը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ։ Այդ ընթացքում մենք պետք է մոտենանք խաղաղության համաձայնագիր կնքելուն», — նշել է նա։