Երկրաշարժ տարածաշրջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտի 17-ին 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավային մասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից (բնակչությունը շուրջ 352 հազար) 166 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին հաղորդումներ այս պահին չեն ստացվել: