Պուտինը գնահատել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը լավ է ընթանում: Այսպիսի գնահատական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ գործողությունն ընթանում է խիստ պլանի համաձայն։ «Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի կողմից մշակված մարտական գործողությունների մարտավարությունը լիովին արդարացրել է իրեն»,- հաստատել է նա։
Կիևի հարձակումը Դոնբասի և Ղրիմի վրա միայն ժամանակի հարց էր, Ռուսաստանը կանխեց դա, պարզաբանել է պետության ղեկավարը։
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը նպատակ չունի օկուպացնել Ուկրաինան: