Պեսկովը հաստատել է` պատժամիջոցների թեման քննարկվում է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցություններում արծարծվում է պատժամիջոցների թեման։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը Կիևի հետ ամփոփիչ փաստաթղթի ստորագրումը կկապի արևմտյան պատժամիջոցների չեղարկման հետ, Պեսկովն ասել է, որ այս փուլում անհնար է համարում մանրամասներ բացահայտել:
«Ձեռնպահ եմ մնում մեկնաբանությունից։ Պատժամիջոցների թեման իսկապես արծարծվում է այս բանակցություններում։ Բայց հիմա ես չէի ցանկանա ինչ-որ մանրամասներ ասել», - նշել է նա։